ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» դեկտեմբերի 2025 թվականի N 145-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեն՝
ա. եկամուտների գծով՝ 1,048,581.2 հազար դրամ,
բ. ծախսերի գծով՝ 3,739,831.9 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 2,691,250.7 հազար դրամ,
2) Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի։
3) Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի։
4) Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի։
5) Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի։
6) Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի։
7) Ջրվեժ համայնքի 2026 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի։
(1-ին կետը փոփ. 12.01.26 N 5-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
կողմ (15) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
|
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
|
ՀԱՅԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
|
ԼՈՒՍԻՆԵ ԵՐԻՑՅԱՆ |
|
ԳՈՌ ՄԱՐԿՈՍՅԱՆ |
|
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
|
ԱՐԹՈՒՐ ՊԱՊԱՆՅԱՆ |
|
ՎԱՐՍԵՆԻԿ ԲԼԵՅԱՆ |
|
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
|
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
| ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
| ՔՅԱԼՈ ՀԱՍՈՅԱՆ |
| ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ |
|
ԳՐԻՇԱ ԿՈԲԱԼՅԱՆ |
| ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ |
|
2025 թ. դեկտեմբերի 24 գ. Ջրվեժ |
|
|
(հավելվածը խմբ. 12.01.26 N 5-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 12.01.26 N 5-Ն, 10.02.26 N 10-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 12.01.26 N 5-Ն, 10.02.26 N 10-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 12.01.26 N 5-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 12.01.26 N 5-Ն)
|
|
(հավելվածը խմբ. 12.01.26 N 5-Ն, 10.02.26 N 10-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: