«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«8» դեկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 1995 թ. N 101
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 360 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի իրականացման 9 ամսվա արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը հաստատելու մասին» N 360 որոշման հավելվածի 1, 2, 3, 4 և 8-րդ կետերում կատարել փոփոխություններ, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 22-ի N 360 որոշման հավելվածի և սույն որոշման հավելվածով կատարված փոփոխությունների` հիմք ընդունելով նախկինում համաձայնեցված տիտղոսացուցակները:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 170,0 մլն դրամի չափով պակասեցնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի բյուջեի պարտքը:
4. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` ապահովել «Հայոց ցեղասպանության թանգարան» օբյեկտի շինարարական աշխատանքների ֆինանսավորումը` 170,0 մլն դրամի չափով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 30-ից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 360 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Հավելվածի 1-ին կետում «3255.0» թիվը փոխարինել «3030.0» թվով, «1880.0» թիվը` «1395.0» թվով, «100.0» թիվը` «290.0» թվով, «30.0» թիվը` «100.0» թվով:
2. Հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը միացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«2. ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն |
540.0 |
250.0 |
|
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա |
220.0 |
|
|
Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր) |
50.0 | |
|
Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի ոռոգման ցանցի վերակառուցում |
20.0 | |
|
Ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ) |
250.0 | 250.0»: |
Հավելվածի 4, 5, 6, 7, 8, 9 և 10-րդ կետերը համապատասխանաբար համարել 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ կետեր:
3. Հավելվածի 3-րդ կետում «701.0» թիվը փոխարինել «861.0» թվով, «225.0» թիվը` «335.0» թվով:
Հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
|
«N 10 քարշային ենթակայան Երևանում |
50.0»: |
4. Հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
|
«7. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն |
17.0 |
|
Երևանի երիտասարդական պալատ |
17.0»: |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |