ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 360 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.11.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/12, դեկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
08.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«8» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 դեկտեմբերի 1995 թ. N 101

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 360 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերի իրականացման 9 ամսվա արդյունքներից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը հաստատելու մասին» N 360 որոշման հավելվածի 1, 2, 3, 4 և 8-րդ կետերում կատարել փոփոխություններ, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 22-ի N 360 որոշման հավելվածի և սույն որոշման հավելվածով կատարված փոփոխությունների` հիմք ընդունելով նախկինում համաձայնեցված տիտղոսացուցակները:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 170,0 մլն դրամի չափով պակասեցնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեին պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի բյուջեի պարտքը:

4. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին` ապահովել «Հայոց ցեղասպանության թանգարան» օբյեկտի շինարարական աշխատանքների ֆինանսավորումը` 170,0 մլն դրամի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 30-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարության 1995 թ.
դեկտեմբերի 8-ի N 101 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 360 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Հավելվածի 1-ին կետում «3255.0» թիվը փոխարինել «3030.0» թվով, «1880.0» թիվը` «1395.0» թվով, «100.0» թիվը` «290.0» թվով, «30.0» թիվը` «100.0» թվով:

2. Հավելվածի 2-րդ և 3-րդ կետերը միացնել և շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«2. ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարություն

540.0

250.0

Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա

220.0

 

Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր)

50.0  

Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի ոռոգման ցանցի վերակառուցում

20.0  

Ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ)

250.0 250.0»:

 

Հավելվածի 4, 5, 6, 7, 8, 9 և 10-րդ կետերը համապատասխանաբար համարել 3, 4, 5, 6, 7, 8 և 9-րդ կետեր:

3. Հավելվածի 3-րդ կետում «701.0» թիվը փոխարինել «861.0» թվով, «225.0» թիվը` «335.0» թվով:

Հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

 

«N 10 քարշային ենթակայան Երևանում

50.0»:

 

4. Հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«7. ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություն

17.0

Երևանի երիտասարդական պալատ

17.0»:

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան