ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունիսի 1995 թ. N 360
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններից և պետական պատվերի ճշգրտման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը` 6738,0 մլն դրամ ծավալով, համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1995 թվականի հունիսի 30-ը ավարտել նշված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը:
Հայաստանի Հանրապետության սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն համաձայնեցված տիտղոսացուցակներին համապատասխան:
3. Պատվիրատուներին` մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը վերանայել կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը, համաձայն հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1995 թվականի 9 ամսվա արդյունքներով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն որոշմամբ նախատեսված կապիտալ շինարարության ծավալների փոփոխությունների վերաբերյալ:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 87 որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը:
6. Գաղտնի:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1995 թ. հունիսի 22-ի N 360 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
|
Պատվիրատուի, օբյեկտի անվանումը |
Հանրապետական բյուջեից իրականացվող կապիտալ ներդրումները ընդամենը |
Այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը |
|
1 |
2 |
3 |
|
Ընդամենը |
6738,0 |
2016,0 |
|
այդ թվում` |
||
|
1. ՀՀ էներգիայի և վառելիքի նախարարություն |
3255,0 |
1225,0 |
|
ՀԱԵԿ |
1880,0 |
- |
|
Իջևան-Բերդ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ |
100,0 | - |
|
Երկու փոքր ՀԷԿ-երի շինարարություն և վերակառուցում |
30,0 | - |
|
Հրազդանի ՊՇԷԿ (Եվրոբանկի վարկ) |
1030,0 | 1030,0 |
|
Էներգետիկայի ծրագիր (Համաշխարհային բանկի վարկ) |
195,0 | 195,0 |
|
Բյուրեղավան ավանի բնակելի շենքերի ինժեներական հաղորդակցուղիներ |
20,0 | - |
| 2. ՀՀ պարենի և մթերումների նախարարություն | 30,0 | - |
|
Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր) |
30,0 | - |
| 3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն | 450,0 | 250,0 |
|
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա |
180,0 | - |
|
Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի ոռոգման ցանցի վերակառուցում |
20,0 | - |
|
Ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ) |
250,0 | 250,0 |
| 4. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն | 701,0 | - |
|
Կամուրջ Խրամ գետի վրա |
20,0 |
- |
|
Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում |
225,0 | - |
|
Կամուրջ Արաքս գետի վրա |
86,0 |
- |
|
Երևան քաղաքի մետրոպոլիտեն |
325,0 |
- |
|
Երևան քաղաքի կոնտակտային ցանցի վերականգնում |
25,0 | - |
|
Կամուրջ Նատանեբի գետի վրա |
20,0 |
- |
| 5. ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն | 230,0 | 230,0 |
|
Բնակարանային շինարարություն |
230,0 |
230,0 |
| 6. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ | 420,0 | - |
|
Դավթաշենի կամուրջ |
110,0 |
- |
|
Հայոց ցեղասպանության թանգարան |
310,0* |
- |
| 7. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
300,0 |
300,0 |
|
«Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիր (Եվրոբանկի վարկ) |
300,0 |
300,0 |
| 8. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն | 12,0 | - |
|
Երևանի երիտասարդական պալատ |
12,0 | - |
| 9. Գաղտնի | ||
| 10. Գաղտնի |
______________
* Բացի դրանից, օբյեկտի շահագործման հանձնման համար 170 մլն դրամ հատկացվում է Երքաղխորհրդի բյուջեի հաշվին, իսկ մնացած միջոցները` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |