«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան
«12» հոկտեմբերի 1995 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հոկտեմբերի 1995 թ. N 52
Քաղ. Երևան
ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ծրագրին (կցվում է)։
2. Հաստատել շախմատի 32-րդ օլիմպիադայի և ՖԵԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների կատարման ժամանակացույցը (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 12-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ։ Օլիմպիադայի և կոնգրեսի անցկացման ժամկետները, մասնակիցները
Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշման համաձայն շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսն անցկացվելու են 1996 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։
Օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստումը և անցկացումը կանոնագրվում են ՖԻԴԵ-ի կանոնադրությամբ, կոնգրեսի և ՖԻԴԵ-ի պրեզիդենտի որոշումներով։ Համալիր ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել նաև նախորդ օլիմպիադաների և կոնգրեսների փորձը։
Օլիմպիադան և կոնգրեսը ընդհանուր առմամբ, ներառյալ ժամանման և մեկնման օրերը, տևելու են 20 օր։ Սպասվում են օլիմպիադայի մինչև 1.300 մասնակից (ներառյալ թիմերի ավագները), 100 մրցավար, 50 պատվավոր հյուր, ՖԻԴԵ-ի կոնգրեսի 250 մասնակից, 200 լրագրող, 300 ուղեկցող անձ և շախմատային զբոսաշրջիկ: Ընդհանուր առմամբ սպասվում է մինչև 2,200 մարդ, որոնցից 1.450-ի (մասնակիցներ, մրցավարներ, պատվավոր հյուրեր)՝ օլիմպիադայի ընթացքում Երևանում մնալու ծախսերը (հյուրանոց և սնունդ) պետք է հոգան կազմակերպիչները, իսկ մնացած 750-ը (կոնգրեսի մասնակիցներ, լրագրողներ, ուղեկցող անձինք, զբոսաշրջիկներ) վճարում են իրենք։ Երևան ժամանելու և մեկնելու հետ կապված տրանսպորտային ծախսերը հոգում են մասնակիցները, բացառությամբ պատվավոր հյուրերի և ՖԻԴԵ-ի կանոններով սահմանված պաշտոնատար անձանց։
2. Օլիմպիադայի և կոնգրեսի ֆինանսավորումը
Առաջարկվում է օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցների մեջ հնարավորին չափ նվազեցնել պետական հատկացումները` դրանք հիմնականում օգտագործելով վերանորոգման և բարեկարգման աշխատանքներում, որոնք օլիմպիադայից անկախ և օլիմպիադայից հետո նույնպես կծառայեն երկրին և ժողովրդին։
Բուն օլիմպիադայի նախապատրաստման և անցկացման համար կազմակերպական կոմիտեն նախատեսում է ֆինանսավորման հետևյալ հիմնական միջոցները.
ա) հովանավորներ
բ) նվիրատուներ
գ) ռեկլամատուներ
դ) օլիմպիական հեռուստամարաթոնի անցկացում
ե) օլիմպիական վիճակախաղի անցկացում
զ) օլիմպիական հուշամեդալների վաճառք
է) օլիմպիադայի սիմվոլիկայով հուշանվերների վաճառք
ը) օլիմպիական դրոշմանիշների, փոստային ատրիբուտիկայի վաճառք։
3. Օլիմպիադայի և կոնգրեսի սիմվոլիկան և դրա օգտագործումը
Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսն ունենալու են իրենց խորհրդանիշը (էմբլեմը), թալիսմանը և երաժշտական ազդականչը։ Խորհրդանիշի և ազդականչի ստեղծման համար նպատակահարմար է անցկացնել մրցույթ։
Օլիմպիական սիմվոլիկայի օգտագործման մենաշնորհը պատկանում է կազմակերպական կոմիտեին: Այլ կազմակերպություններ և անձինք սիմվոլիկան կարող են օգտագործել միայն պայմանագրային կապերի մեջ մտնելով կազմկոմիտեի հետ։
4. Օլիմպիական օբյեկտները և դրանց վերանորոգման և նախապատրաստման աշխատանքները
Օլիմպիական օբյեկտներ են համարվում Երևանի մարզահամերգային համալիրը, որտեղ ընթանալու են օլիմպիադան և կոնգրեսը, հյուրանոցները, որտեղ իջևանելու են մասնակիցները (նախնական ծրագրերով՝ «Արմենիայի» երկու մասնաշենքեր, «Դվին», «Անի», «Էրեբունի») և Տ. Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տունը, որտեղ ընթանում է կազմակերպական կոմիտեի գործունեությունը:
Կազմակերպական կոմիտեն ճշգրտում է մարզահամալիրի դահլիճների, սրահների, սենյակների ֆունկցիոնալ օգտագործումը օլիմպիադայի և կոնգրեսի ընթացքում, հյուրանոցների հնարավորությունների համապատասխանությունը ՖԻԴԵ-ի կողմից ներկայացվող պահանջներին և հոգաբարձուների խորհրդին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկներ կներկայացնի՝ օգտագործվելիք հյուրանոցների վերջնական ցուցակի և օլիմպիական բոլոր օբյեկտների վերանորոգման ու նախապատրաստման վերաբերյալ: Այդ օբյեկտների վերանորոգման ընթացքը պետք է լինի կազմակերպական կոմիտեի մշտական հսկողության ներքո օլիմպիադայի և կոնգրեսի պահանջների համապատասխանությունը ապահովելու առումով։
Օլիմպիական շինությունների վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է կազմակերպել դրանց շրջակայքի բարեկարգման աշխատանքներ։
5. Քարոզչական աշխատանք
Օլիմպիադայի քարոզչությունը կազմակերպական կոմիտեի գործունեության կարևոր բնագավառներից մեկն է։ Նախատեսվում են քարոզչության հետևյալ հիմնական ուղղությունները.
ա) օլիմպիադային նվիրված՝ «Շախմատային Հայաստան» ամսագրի հատուկ թողարկումներ և տեղեկատու գրականություն հայերենով և անգլերենով
բ) հեռուստատեսային հաղորդաշար
գ) ռադիոծրագրեր
դ) հանրապետական մամուլ
ե) ցուցադրական քարոզչություն Երևանում և շրջակայքում (պլակատներ, ցուցապաստառներ, ցուցափեղկեր, շախմատային և օլիմպիական ատրիբուտիկայով օլիմպիական օբյեկտների, «Զվարթնոց» օդանավակայանի, փողոցների ձևավորում և այլն)։
Միջազգային հանրությանը օլիմպիադան անհրաժեշտ ձևով ներկայացնելու համար կօգտագործվեն հետևյալ միջոցները.
ա) հեռագրական գործակալություններ
բ) սփյուռքահայ մամուլ, ռադիոկայաններ, հեռուստատեսություն (այդ թվում ՝ հեռուստամարաթոն)
գ) ՀՀ արտաքին գործերի նախարարության և դեսպանատների հնարավորությունները
դ) ՖԻԴԵ-ի և բարեկամ շախմատային ֆեդերացիաների տպագիր հրատարակությունները
ե) օլիմպիադային նախորդող ՖԻԴԵ-ի հավաքները (կոնգրես, նախագահական խորհրդի, կենտրոնական կոմիտեի նիստեր և այլնի):
Բուն օլիմպիադայի ընթացքում հատուկ ուշադրության կարժանանան.
ա) մամուլի կենտրոնի աշխատանքների կազմակերպումը
բ) օլիմպիադայի ամենօրյա տեղեկագիրը (հայերենով և անգլերենով)։
Ծրագրվում է նաև օպերատիվ թողարկել օլիմպիադայի արդյունքներին նվիրված`
ա) ժողովածու
բ) փաստագրական ժապավեն։
6. Գույքի և սարքավորումների ձեռքբերում
Օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար կազմակերպական կոմիտեն պետք է ձեռք բերի հետևյալ գույքն ու սարքավորումները՝ ՖԻԴԵ-ի հետ ճշգրտելով տեսականին և քանակները.
ա) շախմատի խաղասեղաններ
բ) շախմատային ֆիգուրներ
գ) շախմատային ժամացույցներ
դ) էլեկտրոնային ցուցատախտակներ
ե) հեռախոսի և ֆաքսի ապարատներ
զ) տելեքսի ապարատներ .
է) համակարգիչներ
ը) պատճենահանող սարքեր
թ) կաբինետային կահավորանք կազմկոմիտեի, կոնգրեսի և օլիմպիադայի համար:
7. Կապի և փոստային ծառայություններ
Անհրաժեշտ է միջազգային կապի (հեռախոս, ֆաքս, տելեքս, համակարգիչ) անխափան գծեր տեղագրել օլիմպիական օբյեկտներում։ Կոնկրետ սարքավորումների թիվը կազմկոմիտեն կճշգրտի ՖԻԴԵ-ի հետ համապատասխան խորհրդատվություններից հետո։
Նախատեսվում է թողարկել օլիմպիադային և հայկական շախմատին նվիրված դրոշմանիշների, ծրարների, բացիկների, շարքերի, որոնց ցանկը կազմակերպական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից կճշգրտվեն։
8. Օլիմպիական շախմատային վիճակախաղ
Օլիմպիադայի ֆինանսավորման կարևոր միջոց պետք է դառնա օլիմպիական միջազգային շախմատային վիճակախաղը, որը նպատակահարմար է կազմակերպել, մասնավորապես, արտասահմանի հայաշատ երկրներում։ Վիճակախաղի անցկացման պայմանները կազմկոմիտեն կճշտի։
9. Հուշանվերներ՝ օլիմպիական սիմվոլիկայով
Կազմակերպական կոմիտեի պատվերներով կամ նրա հետ պայմանագրային կապերի մեջ մտնելով համապատասխան ձեռնարկությունները կարտադրեն օլիմպիական սիմվոլիկայով հուշանվերներ՝ հետևյալ նախնական տեսականիով.
ա) կրծքանշաններ
բ) հուշամեդալներ
գ) դրոշմանիշներ
դ) պայուսակներ
ե) ծոցատետրեր
զ) գրիչներ
է) շապիկներ
ը) գլխարկներ
թ) կրակվառիչներ
ժ) զարդեր
ի) ժամացույցներ:
Օլիմպիական սիմվոլիկայով հուշանվերների վաճառքի կազմակերպման մենաշնորհը պատկանում է կազմակերպական կոմիտեին։
10. Ռեկլամատուների ներգրավում
Կազմկոմիտեն աշխատանքներ կտանի արտասահմանյան և հայրենական ռեկլամատուների ներգրավման համար։ Ռեկլամները կտեղադրվեն մարզահամերգային համալիրում, «Շախմատային Հայաստան» ամսագրի էջերում, օլիմպիական հատուկ թողարկումներում։
Կազմկոմիտեն ՖԻԴԵ-ի և ՀՀ կապի նախարարության օժանդակությամբ աշխատանքներ կտանի արտասահմանյան որևէ խոշոր հեռուստաընկերության հետ օլիմպիական հեռուստահաղորդումների մենաշնորհի հետ կապված ֆինանսական հնարավորին չափ ձեռնտու պայմանագիր կնքելու համար։
11. Ավիացիայի աշխատանքը մասնակիցների ժամանման և մեկնումի կազմակերպման հարցերում
Կազմակերպական կոմիտեն հոգաբարձուների խորհրդին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը կներկայացնի առաջարկներ՝ օլիմպիադայի մասնակիցների տեղափոխման հետ կապված համապատասխան գրաֆիկի տեսքով, իսկ մինչև 1996-ի հունիսը` կոնկրետ տվյալներ ժամանողների վերաբերյալ։ Պետք է հաշվի առնել, որ մասնակիցների բացարձակ մեծամասնությունը ժամանելու և մեկնելու է 2-ական օրվա ընթացքում։
«Զվարթնոց» օդանավակայանի վերանորոգման աշխատանքների ժամկետները պետք է համապատասխանեցնել օլիմպիադայի անցկացման հետ։
12. Արտաքին գործերի նախարարության աշխատանքները
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպական կոմիտեի ներկայացրած հայտերի հիման վրա պետք է կազմակերպի մասնակիցների մուտքի թույլտվությունների (վիզաների) օպերատիվ տրամադրումը դեսպանատներում և «Զվարթնոց» օդանավակայանում։
Արտաքին գործերի նախարարությունը կազմակերպական կոմիտեին պետք է օգնի միջազգային ասպարեզում քարոզչության հարցերում։
13. Ներքաղաքային տրանսպորտի աշխատանքները
Օլիմպիադան և կոնգրեսը սպասարկող ավտոբուսները 10 - 20 րոպե ընդմիջումներով վաղ առավոտից մինչև ուշ երեկո պետք է անխափան գործեն հյուրանոցներ-համալիր-հյուրանոցներ երթուղիներով։
Նախատեսվում են մարդատար ավտոմեքենաներ ՖԻԴԵ-ի ղեկավարների, պատվավոր հյուրերի և կազմկոմիտեի աշխատանքների համար։
Առաջարկվում է մասնակիցների տոմսերով նրանց անվճար տեղափոխում Երևանի մետրոյով, տրոլեյբուսով, տրամվայով։
14. Սննդի հարցեր
Բոլոր հյուրանոցների ռեստորաններում պետք է ապահովել հայկական և եվրոպական խոհանոցի բազմատեսակ կերակրատեսակներ` «շվեդական սեղանի» սկզբունքով։
Բոլոր մասնակիցները սնվում են կազմակերպական կոմիտեի տրամադրած հատուկ կտրոններով։
Հյուրանոցներում և համալիրում պետք է գործեն նաև անհրաժեշտ թվով բուֆետներ և բարեր։
15. Բժշկական ծառայություն
Կազմակերպական կոմիտեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կկազմակերպի օլիմպիադայի պաշտոնական բժշկական ծառայություն, ինչպես նաև բուժկետեր մարզահամալիրում և բոլոր հյուրանոցներում։
16. Մասնակիցների անվտանգության միջոցառումներ
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը պետք է անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ ապահովի օդանավակայանում, մարզահամալիրում, հյուրանոցներում, օլիմպիական օբյեկտների շրջակայքում և խստացնի կարգուկանոնը ամբողջ Երևան քաղաքում։
17. Նախապատրաստական շախմատային փառատոն
Օլիմպիական տարբեր ծառայությունների պատրաստականության ստուգման նպատակով կազմակերպական կոմիտեն նախապատրաստական շրջանում կանցկացնի շախմատային փառատոն, որի ծրագրի մեջ կմտնեն միջազգային խոշոր մրցաշար (կճշգրտվի ՖԻԴԵ-ի հետ) և բաց մրցաշարեր։
18. Հայաստանի հավաքականների նախապատրաստություն
Նկատի ունենալով, որ օլիմպիադայի հաջողությունը Հայաստանում կապվում է նաև մեր երկրի պատվիրակների վստահ ելույթի հետ, կազմակերպական կոմիտեն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հետ համատեղ պետք է միջոցներ, այդ թվում՝ նյութական, նախատեսի Հայաստանի հավաքականների նպատակասլաց նախապատրաստության համար։
19. Մրցավարության նախապատրաստումը
Կազմակերպական կոմիտեն ՖԻԴԵ-ի հետ միասին պետք է ճշտի մրցավարների կազմը։
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հետ համատեղ պետք է Հայաստանի լավագույն մրցավարներին նախապատրաստել օլիմպիադային։
20. Համագործակցություն ՖԻԴԵ-ի և ազգային ֆեդերացիաների հետ
Կազմակերպական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կփոխանակի ՖԻԴԵ-ի պրեզիդենտական խորհրդի և կենտրոնական կոմիտեի հետ։
Ակտիվ մասնակցություն կապահովվի օլիմպիադային նախորդող ՖԻԴԵ-ի կոնգրեսի և մյուս հավաքների աշխատանքներին։
Օլիմպիադային և կոնգրեսին անմիջականորեն նախորդող ամիսների ընթացքում ազգային ֆեդերացիաների հետ կճշտվեն թիմերի կազմերը, կոնգրեսի մասնակիցների, հյուրերի, լրագրողների ցուցակները։
21. ՖԻԴԵ-ի կոնգրեսի անցկացում
ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան սրահները կճշգրտվեն, կկահավորվեն, կտեղադրվեն համապատասխան սարքավորումներ (ռադիոհաղորդող սարքեր, բարձրախոսներ և այլն)։ Կոնգրեսը կապահովվի թարգմանիչներով (անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, ռուսերենով համաժամանակյա (սինխրոն) թարգմանություն), սպասարկող անձնակազմով։
22. Բացման և փակման արարողությունները
Համապատասխան բարձրորակ մասնագետների ներգրավմամբ կազմակերպական կոմիտեն կապահովի օլիմպիադայի բացման և փակման արարողությունները, որոնք բաղկացած են երեք փուլից (շախմատային մաս, գեղարվեստական մաս, ընդունելություն)։
23. Ուղեկցող ծրագիր օլիմպիադայի ընթացքում
Նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
ա) պարտիաների ցուցադրում՝ մեկնաբանություններով
բ) միաժամանակյա խաղաշարեր
գ) բաց մրցաշարեր
դ) շախմատային կրծքանշանների և հնագույն գրքերի ցուցահանդես-վաճառք
ե) հուշանվերների վաճառք
զ) շախմատային գրականության վաճառք
է) սեմինարներ` նվիրված շախմատի պատմությանը
ը) շախմատային ֆիլմերի փառատոն
թ) օլիմպիադային նվիրված համերգաշար
ժ) Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրում
ի) շախմատային համակարգիչների ցուցահանդես-վաճառք
լ) շախմատային դրոշմանիշների և փոստային ատրիբուտիկայի ցուցահանդես-վաճառք, առաջին օրվա կնքման կազմակերպում
խ) ցուցահանդեսներ (լուսանկարների, ծաղրանկարների և այլնի) շախմատային մոտիվներով։
24. Պաշտոնական ընդունելություններ
Կկազմակերպվեն ընդունելություններ բացման և փակման արարողություններից հետո։
Առաջարկվում է կազմակերպել նաև ՖԻԴԵ-ի ղեկավարների և աշխարհի չեմպիոնների պաշտոնական ընդունելություն Հայաստանի Հանրապետության և հոգաբարձուների խորհրդի ղեկավարության կողմից։
25. Հոգաբարձուների խորհրդի և կազմակերպական կոմիտեի աշխատանքի կազմակերպում
Հոգաբարձուների խորհրդի նիստեր առաջարկվում է գումարել ըստ անհրաժեշտության։
Կազմակերպական կոմիտեն իր գործունեությունը կկազմակերպի ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան և կառաջնորդվի Հայաստանի Հանրապետության օրենքներով։
Կազմակերպական կոմիտեն համալիր աշխատանքների ծրագրի իրականացման ընթացքում, ըստ անհրաժեշտության, ՖԻԴԵ-ի կանոնադրության և պահանջներին համապատասխան, կստեղծի աշխատանքային խմբեր։
Կազմակերպական կոմիտեն հսկում է համալիր ծրագրի իրականացման ամբողջ ընթացքը և հաշվետու է ՖԻԴԵ-ի ու հոգաբարձուների խորհրդի առջև։
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1995 թ. |
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
|
Միջոցառումներ |
Կատարողներ |
Կատարման |
Ֆինանսա-վորում |
Ֆին. ÷ աղբյուր |
Ծանո-թություն |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
| 1.1. Օլիմպիադան և կոնգրեսը Երևանում անցկացնելու որոշման հաստատում ՖԻԴԵ-ի կոնգրեսում |
Հայաստանի շախմատի ֆեդերացիա |
1994 թ. դեկտեմբեր կատարված է |
չի պահան-ջում |
||
|
1.2. Օլիմպիադայի |
Հայաստանի կենտրոնական բանկ | 1994 թ. դեկտեմբեր կատարված է |
1000000 |
||
| 1.3. ՀՀ նախագահի հրամանագիր հոգաբարձուների խորհրդի կազմի հաստատման և կազմկոմիտե ստեղծելու մասին |
ՀՀ նախագահի աշխատակազմ |
1995 թ. հունվար կատարված է 31 հունվարի 1995 թ. |
չի պահան-ջում |
||
| 1.4. Կազմկոմիտեի կազմի համաձայնեցում ՖԻԴԵ-ի հետ | Հայաստանի շախմատի ֆեդերացիա | 1995 թ. հունվար |
չի պահան-ջում |
||
| 1.5. ՀՀ կառավարության կարգադրություն կազմկոմիտեի կազմի մասին | ՀՀ կառավարություն |
1995 թ. փետրվար |
չի պահան-ջում |
||
| 1.6. Կազմկոմիտեի գրանցում որպես իրավաբանական անձ |
կազմկոմիտե |
1995 թ. փետրվար կատարված է ՀՀ արդարադատ-նախի որոշում N 13/1-1 20. 10. 95 |
չի պահան-ջում |
||
|
1.7. Օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների համալիր ծրագրի կազմում և հաստատում |
կազմկոմիտե |
1995 թ. փետրվար կատարված է հաստատված օլիմպիադայի կազմկոմիտեի նիստում 1995 թ. մարտի 21-ին և oլիմպիադայի հոգաբարձուների խորհրդի նիստում 1995 թ. ապրիլի |
չի պահան-ջում |
||
|
2.1. Օլիմպիական օբյեկտների վերանորոգման նախահաշիվների կազմում, հյուրանոցների վերջնական ճշգրտում ա) հյուրանոցների հաստատում բ) վերանորոգում պահանջող հյուրանոցների հաստատում |
Քաղշիննախ |
1995 թ. օգոստոս կատարված է N 28-111 բ) արձանագրություն N 99 - 228 |
չի պահան-ջում |
||
|
2.2. Շախմատիստի տան վերանորոգում |
ՀՀ մշակույթերիտ– սպորտնախ ՀՀ ֆիննախ |
1995 թ. օգոստոս կատարված է N 177 29 մայիսի |
18,9 մլն դրամ |
բյուջե |
|
|
2.3. Օլիմպիական օբյեկտների վերանորոգում ա) մարզահամալիր բ) հյուրանոցներ՝ «Արմենիա - 2» «Անի» «Էրեբունի - 1» գ) հյուրանոց «Շիրակ |
Քաղշիննախ ՀՀ ֆիննախ Երևանի քաղխորհրդի գործկոմ |
1995 թ. նոյեմբերից 1996 թ. հունիս |
Ընդամենը՝ 1390 մլն դրամ 1995 թ. նոյեմբերին 75 մլն դրամ դեկտեմբերին 75 մլն դրամ 1996 թ. |
բյուջե |
փոխատվու-թյան կարգով |
|
2.4. Հյուրանոցների կահավորում |
ՀՀ ֆիննախ ՀՀ առևտուրսպաս զբոսնախ |
1996 թ. |
600000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե |
փոխատվու-թյան կարգով |
| 3.1. Օլիմպիադայի խոր- հըրդանիշի և երաժշտական ազդականչի մրցույթի անցկացում |
կազմկոմիտե |
1996 թ. մարտ կատարված է |
600 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ |
|
| 3.2. Խորհրդանիշի և ազդականչի հաստատում |
կազմկոմիտե |
1995 թ. ապրիլ կատարված է |
չի պահանջում |
||
| 3.3. Օլիմպիադայի թալիսմանի Հաստատում | կազմկոմիտե | 1995 թ. հոկտեմբեր |
400 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ | |
|
4.1. «Շախմատային Հայաստան» ա) ամենամսյա օլիմպ. թողարկումներ |
կազմկոմիտե ՀՀ տեղեկնախ |
1995 թ. հոկտեմբերից |
40000 ամերիկյան դոլար |
հովանա-վորներ | |
| 4.2. Օլիմպիադայի ամենօրյա տեղեկագրի թողարկում |
կազմկոմիտե |
1996 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր | 60000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե |
|
| 4.3. Օլիմպիադային նվիրված ժողովածուի լույսընծայում | կազմկոմիտե ՀՀ տեղեկնախ |
1997 թ. փետրվար |
40000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ | |
| 4.4 «64» հեռուստահանդեսի թողարկումներ | կազմկոմիտե ՀՀ տեղեկնախ |
1995 թ. մարտից սկսած |
չի պահան-ջում |
||
| 4.5. Օլիմպիադային նվիրված օպերատիվ տեղեկատվություն հեռուստատեսությամբ և ռադիոյով | կազմկոմիտե ՀՀ տեղեկնախ |
1995 թ. մարտից սկսած |
չի պահան-ջում |
||
| 4.6. Օլիմպիական օրագրի թողարկումներ հեռուստատեսությամբ և ռադիոյով | կազմկոմիտե ՀՀ տեղեկնախ |
1996 թ. |
չի պահան-ջում |
||
|
4.7. Հանրապետական մամուլ ա) օլիմպիադայի նախապատրաստության լուսաբանում հանրապետական և քաղաքային պարբերականներում բ) օլիմպիադայի ընթացքի լուսաբանում հանրապետական և քաղաքային պարբերականներում |
ՀՀ տեղեկնախ կազմկոմիտե |
ա) 1995 թ. |
չի պահան-ջում |
||
|
4.8. Ցուցադրական քարոզչություն ա) պլակատների 1-ին խմբաքանակ բ) պլակատների 2-րդ խմբաքանակ գ) պլակատների 3-րդ խմբաքանակ |
կազմկոմիտե ՀՀ տեղեկնախ |
1995 թ. հոկտեմբեր 1996 թ. հուլիս |
10000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ | |
|
4.9. ա) օլիմպիական ատրիբու- տիկայով օլիմպիական օբյեկտների, օդանավա- կայանների, փողոցների, խանութների ձևավորման 1-ին փուլ |
կազմկոմիտե Երքաղխորհուրդ |
1995 թ. մարտ |
20000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
Երքաղխոր-հըրդի բյուջե | |
|
4.10. Քարոզչություն միջազգային ասպարեզում ա) ՖԻԴԵ-ի և բարեկամ ֆեդերացիաների տպագիր հրատարակություններ բ) հեռագրական գործակալություններ գ) սփյուռքահայ մամուլ, ռադիոկայաններ, հեռուստատեսություն |
կազմկոմիտե ՀՀ արտգործնախ |
1995 թ. մարտից սեպտեմբեր |
10000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ |
|
|
4.11. Մամուլի կենտրոն ա) լրագրողների հավաքագրում բ) կապի սարքերի տեղադրում, կահավորում գ) անմիջական աշխատանքներ |
կազմկոմիտե |
1996 թ. ապրիլից հոկտեմբեր |
100000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
|
4.12. Փաստագրական ժապավեն բ) նկարահանումներ օլիմպիադայի և կոնգրեսի ընթացքում գ) մոնտաժման աշխատանքներ |
կազմկոմիտե ՀՀ տեղեկնախ |
1995 թ. սեպտեմբերից 1996 թ. դեկտեմբեր |
100000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ |
|
|
5.1. |
կազմկոմիտե ՀՀ կապնախ ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ ՀՀ սեփականա- շնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով |
1995 թ. մարտից 1996 թ. հուլիս |
չի պահանջում | ||
| 5. 2. Համակարգչային ցանցեր ա) շախմատիստի տուն (1) բ) մարզահամալիր (1 ) |
կազմկոմիտե |
1995 թ. սեպտեմբերից 1996 թ. հոկտեմբեր |
250000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ | բյուջե | |
|
5.3. Փոստային բաժանմունքներ |
կազմկոմիտե ՀՀ կապնախ |
1996 թ. հուլիս |
ֆինանսա-վորում պետք չէ |
||
| 5.4. Օլիմպիական դրոշմանիշներ, փոստային ծրարներ, միջոցառումներ` ա) «1-ին օրվա կնքում» բ) շախմատային դրոշմանիշների ցուցահանդես-վաճառք գ) հայկական դրոշմանիշների ցուցահանդես-վաճառք |
կազմկոմիտե |
1995 թ. |
չի պահանջում |
պետք է տա եկամուտ | |
| 6.1. Ավիացիա ա) չվերթների նախնական գրաֆիկի վերաբերյալ առաջարկ բ) չվերթների նախնական գրաֆիկի հաստատում |
կազմկոմիտե |
կատարված է 1995 թ. հոկտեմբեր 1996 թ. օգոստոս |
չի պահանջում |
||
|
6.2. Չվերթների վերջնական գրաֆիկ |
կազմկոմիտե ՀՀ տրանսնախ |
1996 թ. մարտ | չի պահանջում | ||
|
6.3. Մասնակիցների տեղափոխում Երևան մասնակիցների տեղափոխում Երևանից |
կազմկոմիտե ՀՀ տրանսնախ ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ |
1996 թ. սեպտեմբեր– հոկտեմբեր |
|||
| 7. 1. Մարդատար ավտոմեքենա կազմկոմիտեի աշխատանքների համար | ՀՀ կառավարության քարտուղարություն | 1995 թ. սեպտեմբեր | չի պահանջում | ||
| 7. 2. Միկրոավտոբուսներ նախապատրաստական փառատոնի ընթացքում |
կազմկոմիտե ՀՀ տրանսնախ ՀՀ ֆիննախ |
1996 թ. |
10000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
| 7. 3. Մարդատար ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ | ՀՀ տրանսնախ ՀՀ ֆիննախ |
1996 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր |
40000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
ՀՀ ֆիննախ բյուջե |
|
| 8.1. Խաղասեղաններ, խաղաքարեր | կազմկոմիտե | 1995 թ. հոկտեմբեր կատարված է | 7000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ | հովանա-վորներ | |
| 8.2. ժամացույցներ, էլեկտրոնային ցուցատախտակներ | կազմկոմիտե |
1995 թ. սեպտեմբեր |
27000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ | հովանա-վորներ | |
|
8.3. բ) աշխատասենյակի կահույք |
կազմկոմիտե ՀՀ կապնախ ՀՀ ֆիննախ ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ |
1996 թ. մարտ | 50000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե |
|
|
9. Օլիմպիական շախմատային վիճակախաղ I վիճակախաղի պայմանների ճշգրտում II վիճակախաղի տոմս-գրքույկների տպագրություն III վիճակախաղի 1-ին թողարկման տոմս-գրքույկների տարածում, խաղարկության անցկացում IV վիճակախաղի 2-րդ թողարկման կազմակերպում V վիճակախաղի 3-րդ թողարկման կազմակերպում |
կազմկոմիտե ՀՀ ֆիննախ |
1995 թ. հոկտեմբերից 1996 թ. սեպտեմբեր |
60000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ | հովանա-վորներ | պետք է տա եկամուտ |
|
10. Հուշանվերներ՝ օլիմպիական սիմվոլիկայով կրծքանշաններ ա) 1-ին խմբաքանակ բ) 2-րդ խմբաքանակ հուշամեդալներ, դրոշմանիշներ, պայուսակներ, ծոցատետրեր, գրիչներ ա) 1-ին խմբաքանակ բ) 2-րդ խմբաքանակ շապիկներ ա) 1-ին խմբաքանակ բ) 2-րդ խմբաքանակ գլխարկներ, կրակվառիչներ, զարդեր, ժամացույցներ |
կազմկոմիտե |
1995 թ. հոկտեմբեր 1996 թ. մարտ |
50000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ | հովանա-վորներ | |
|
11. նախապատ-րաստական փառատոն 1. նախապատրաստական փառատոնի ծրագրի ճշտում 2. նախապատրաստական փառատոնի անցկացում |
կազմկոմիտե ՀՀ ֆիննախ |
1996 թ. ապրիլ-մայիս |
300000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
| 12. Մրցավարության նախապատրաստում | կազմկոմիտե |
1995 թ. մարտ-օգոստոս կատարված է |
չի պահանջում | ||
|
1. ՖԻԴԵ-ի հետ գլխ. մրցավարի, նրա տեղակալների, ավագ մրցավարների համաձայնեցում |
կատարված է | ||||
|
2. Հայաստանը ներկայացնող մրցավարների ցուցակի ճշտում |
կատարված է | ||||
|
3. Հայաստանի մրցավարների մասնակցություն տարբեր մրցումների |
|||||
|
13. Մուտքի թույլտվության (վիզաների) տրամադրում 1. մասնակիցների ցուցակի նախնական ճշգրտում 2. մուտքի թույլտվության տրամադրում ՀՀ դեսպանատներում 3. մուտքի թույլտվության տրամադրում «Զվարթնոց» օդանավակայանում |
կազմկոմիտե ՀՀ արտգործնախ |
1996 թ. մայիս-սեպտեմբեր | չի պահանջում | ||
|
14. Սնունդ 1. ռեստորանների և դրանց անձնակազմի ճշտում |
կազմկոմիտե |
1996 թ. մարտ-հոկտեմբեր |
70000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
| 2. մասնակիցների ապահովում սննդով |
կազմկոմիտե |
1996 թ. մարտ-հոկտեմբեր |
700000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
| 15. Բժշկական ծառայություն 1. բժշկական անձնա-կազմի ճշտում 2. բժշկական ծառայություն մարզահամալիրում և հյուրանոցներում |
կազմկոմիտե |
1996 թ. ապրիլ-հոկտեմբեր |
չի պահանջում | բյուջե | |
|
16. Մասնակիցների անվտանգության միջոցառումներ |
կազմկոմիտե ՀՀ ՆԳ նախ. ՀՀ ազգանվտանգ-նախ ՀՀ արտիրավիճ-վարչ |
1996 թ. ապրիլ-հոկտեմբեր | չի պահանջում | ||
|
17. Հայաստանի հավաքականների նախապատրաստում 1. հավաքականների մարզիչների, նախնական կազմերի ճշգրտում 2. հավաքականների պլանների ճշգրտում |
կազմկոմիտե |
1995 թ. հոկտեմբեր 1996 թ. սեպտեմբեր |
50000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ բյուջե |
|
|
18.1. Բացման և փակման արարողություններ |
կազմկոմիտե | 1996 թ. մարտից հունիս |
50000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
|
18.2. Բացման և փակման արարողությունների սցենարի և ռեժիսուրայի ճշտում բացման և փակման արարողություն |
կազմկոմիտե |
1995 թ. հոկտեմբեր 1996 թ. հոկտեմբեր |
30000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
|
19.1. Մասնակցություն ՖԻԴԵ-ի նիստերին ա) կենտկոմի նիստեր բ) կոնգրես ՖԻԴԵ-ի ղեկավարության վերահսկողական այցելություն Երևան |
|
|
դոլարին համարժեք դրամ |
բյուջե |
|
|
19.2. Տեղեկատվության փոխանակում ՖԻԴԵ-ի և ազգային ֆեդերացիաների հետ մասնակիցների կազմի նախնական ճշտում մասնակիցների կազմի վերջնական ճշտում |
կազմկոմիտե |
1994 թ. դեկտեմբեր 1996 թ. հոկտեմբեր |
չի պահանջում | ||
|
20. Փաստաթղթերի պատրաստում, նիստերի սրահների կահավորում, սարքավորումների տեղադրում |
կազմկոմիտե ՀՀ ֆիննախ |
1996 թ. հունիս-հոկտեմբեր |
40000 ամերիկյան
դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
|
21. Նախապատ-րաստական աշխատանքներ ըստ համալիր ծրագրի մեջ մտնող միջոցառումների ուղեկցող ծրագրի անցկացում |
կազմկոմիտե |
1996 թ. ապրիլից հոկտեմբեր |
10000 ամերիկյան
դոլարին համարժեք դրամ |
հովանա-վորներ | |
|
22. ՖԻԴԵ-ի ղեկավարների և աշխարհի չեմպիոնների ընդունելություն ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի մոտ պաշտոնական ճաշկերույթ բացման արարողությունից հետո պաշտոնական ճաշկերույթ փակման արարողությունից հետո |
կազմկոմիտե ՀՀ ֆիննախ |
1996 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր |
10000 ամերիկյան
դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
|
23. Մասնակիցների տեղավորում հյուրանոցներում |
կազմկոմիտե ՀՀ ֆիննախ |
1996 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր |
1190000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե | |
|
24. Վճարումներ մրցավարներին, մասնակիցներին ՖԻԴԵ-ի սահմանած պաշտոնաչափերով |
կազմկոմիտե ՀՀ ֆիննախ |
1995 թ. հոկտեմբեր |
200000 ամերիկյան դոլար 80000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ |
բյուջե |
÷ Ֆինանսավորման գումարները մոտավոր են և ենթակա են ճշտման ՀՀ ֆիննախի կողմից: