«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«27» մայիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 1996 թ. N 161
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 52 ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի անցկացման կազմկոմիտեին օլիմպիադայի մասնակիցների, լրագրողների, հյուրերի և հանդիսատեսների անվտանգության ապահովման նպատակով կապի տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար օգտագործել 16 մլն դրամ, ի հաշիվ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 12-ի «Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների մասին» N 52 որոշմանը կից միջոցառումների ծրագրով մամուլի կենտրոնի և համակարգչային ցանցերի համար նախատեսված գումարների` 8-ական մլն դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |