ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 52
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/10, հոկտեմբեր 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.10.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
12.10.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.1995

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-Պետրոսյան

«12» հոկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 հոկտեմբերի 1995 թ. N 52

Քաղ. Երևան

 

ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների ծրագրին (կցվում է)։

2. Հաստատել շախմատի 32-րդ օլիմպիադայի և ՖԵԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների կատարման ժամանակացույցը (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի հոկտեմբերի 12-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

1. Ընդհանուր դրույթներ։ Օլիմպիադայի և կոնգրեսի անցկացման ժամկետները, մասնակիցները

 

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 65-րդ կոնգրեսի որոշման համաձայն շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսն անցկացվելու են 1996 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։

Օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստումը և անցկացումը կանոնագրվում են ՖԻԴԵ-ի կանոնադրությամբ, կոնգրեսի և ՖԻԴԵ-ի պրեզիդենտի որոշումներով։ Համալիր ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել նաև նախորդ օլիմպիադաների և կոնգրեսների փորձը։

Օլիմպիադան և կոնգրեսը ընդհանուր առմամբ, ներառյալ ժամանման և մեկնման օրերը, տևելու են 20 օր։ Սպասվում են օլիմպիադայի մինչև 1.300 մասնակից (ներառյալ թիմերի ավագները), 100 մրցավար, 50 պատվավոր հյուր, ՖԻԴԵ-ի կոնգրեսի 250 մասնակից, 200 լրագրող, 300 ուղեկցող անձ և շախմատային զբոսաշրջիկ: Ընդհանուր առմամբ սպասվում է մինչև 2,200 մարդ, որոնցից 1.450-ի (մասնակիցներ, մրցավարներ, պատվավոր հյուրեր)՝ օլիմպիադայի ընթացքում Երևանում մնալու ծախսերը (հյուրանոց և սնունդ) պետք է հոգան կազմակերպիչները, իսկ մնացած 750-ը (կոնգրեսի մասնակիցներ, լրագրողներ, ուղեկցող անձինք, զբոսաշրջիկներ) վճարում են իրենք։ Երևան ժամանելու և մեկնելու հետ կապված տրանսպորտային ծախսերը հոգում են մասնակիցները, բացառությամբ պատվավոր հյուրերի և ՖԻԴԵ-ի կանոններով սահմանված պաշտոնատար անձանց։

 

2. Օլիմպիադայի և կոնգրեսի ֆինանսավորումը

 

Առաջարկվում է օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ միջոցների մեջ հնարավորին չափ նվազեցնել պետական հատկացումները` դրանք հիմնականում օգտագործելով վերանորոգման և բարեկարգման աշխատանքներում, որոնք օլիմպիադայից անկախ և օլիմպիադայից հետո նույնպես կծառայեն երկրին և ժողովրդին։

Բուն օլիմպիադայի նախապատրաստման և անցկացման համար կազմակերպական կոմիտեն նախատեսում է ֆինանսավորման հետևյալ հիմնական միջոցները.

ա) հովանավորներ

բ) նվիրատուներ

գ) ռեկլամատուներ

դ) օլիմպիական հեռուստամարաթոնի անցկացում

ե) օլիմպիական վիճակախաղի անցկացում

զ) օլիմպիական հուշամեդալների վաճառք

է) օլիմպիադայի սիմվոլիկայով հուշանվերների վաճառք

ը) օլիմպիական դրոշմանիշների, փոստային ատրիբուտիկայի վաճառք։

 

3. Օլիմպիադայի և կոնգրեսի սիմվոլիկան և դրա օգտագործումը

 

Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսն ունենալու են իրենց խորհրդանիշը (էմբլեմը), թալիսմանը և երաժշտական ազդականչը։ Խորհրդանիշի և ազդականչի ստեղծման համար նպատակահարմար է անցկացնել մրցույթ։

Օլիմպիական սիմվոլիկայի օգտագործման մենաշնորհը պատկանում է կազմակերպական կոմիտեին: Այլ կազմակերպություններ և անձինք սիմվոլիկան կարող են օգտագործել միայն պայմանագրային կապերի մեջ մտնելով կազմկոմիտեի հետ։

 

4. Օլիմպիական օբյեկտները և դրանց վերանորոգման և նախապատրաստման աշխատանքները

 

Օլիմպիական օբյեկտներ են համարվում Երևանի մարզահամերգային համալիրը, որտեղ ընթանալու են օլիմպիադան և կոնգրեսը, հյուրանոցները, որտեղ իջևանելու են մասնակիցները (նախնական ծրագրերով՝ «Արմենիայի» երկու մասնաշենքեր, «Դվին», «Անի», «Էրեբունի») և Տ. Պետրոսյանի անվան Հայաստանի շախմատիստի կենտրոնական տունը, որտեղ ընթանում է կազմակերպական կոմիտեի գործունեությունը:

Կազմակերպական կոմիտեն ճշգրտում է մարզահամալիրի դահլիճների, սրահների, սենյակների ֆունկցիոնալ օգտագործումը օլիմպիադայի և կոնգրեսի ընթացքում, հյուրանոցների հնարավորությունների համապատասխանությունը ՖԻԴԵ-ի կողմից ներկայացվող պահանջներին և հոգաբարձուների խորհրդին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկներ կներկայացնի՝ օգտագործվելիք հյուրանոցների վերջնական ցուցակի և օլիմպիական բոլոր օբյեկտների վերանորոգման ու նախապատրաստման վերաբերյալ: Այդ օբյեկտների վերանորոգման ընթացքը պետք է լինի կազմակերպական կոմիտեի մշտական հսկողության ներքո օլիմպիադայի և կոնգրեսի պահանջների համապատասխանությունը ապահովելու առումով։

Օլիմպիական շինությունների վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է կազմակերպել դրանց շրջակայքի բարեկարգման աշխատանքներ։

 

5. Քարոզչական աշխատանք

 

Օլիմպիադայի քարոզչությունը կազմակերպական կոմիտեի գործունեության կարևոր բնագավառներից մեկն է։ Նախատեսվում են քարոզչության հետևյալ հիմնական ուղղությունները.

ա) օլիմպիադային նվիրված՝ «Շախմատային Հայաստան» ամսագրի հատուկ թողարկումներ և տեղեկատու գրականություն հայերենով և անգլերենով

բ) հեռուստատեսային հաղորդաշար

գ) ռադիոծրագրեր

դ) հանրապետական մամուլ

ե) ցուցադրական քարոզչություն Երևանում և շրջակայքում (պլակատներ, ցուցապաստառներ, ցուցափեղկեր, շախմատային և օլիմպիական ատրիբուտիկայով օլիմպիական օբյեկտների, «Զվարթնոց» օդանավակայանի, փողոցների ձևավորում և այլն)։

Միջազգային հանրությանը օլիմպիադան անհրաժեշտ ձևով ներկայացնելու համար կօգտագործվեն հետևյալ միջոցները.

ա) հեռագրական գործակալություններ

բ) սփյուռքահայ մամուլ, ռադիոկայաններ, հեռուստատեսություն (այդ թվում ՝ հեռուստամարաթոն)

գ) ՀՀ արտաքին գործերի նախարարության և դեսպանատների հնարավորությունները

դ) ՖԻԴԵ-ի և բարեկամ շախմատային ֆեդերացիաների տպագիր հրատարակությունները

ե) օլիմպիադային նախորդող ՖԻԴԵ-ի հավաքները (կոնգրես, նախագահական խորհրդի, կենտրոնական կոմիտեի նիստեր և այլնի):

Բուն օլիմպիադայի ընթացքում հատուկ ուշադրության կարժանանան.

ա) մամուլի կենտրոնի աշխատանքների կազմակերպումը

բ) օլիմպիադայի ամենօրյա տեղեկագիրը (հայերենով և անգլերենով)։

Ծրագրվում է նաև օպերատիվ թողարկել օլիմպիադայի արդյունքներին նվիրված`

ա) ժողովածու

բ) փաստագրական ժապավեն։

 

6. Գույքի և սարքավորումների ձեռքբերում

 

Օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստման և անցկացման համար կազմակերպական կոմիտեն պետք է ձեռք բերի հետևյալ գույքն ու սարքավորումները՝ ՖԻԴԵ-ի հետ ճշգրտելով տեսականին և քանակները.

ա) շախմատի խաղասեղաններ

բ) շախմատային ֆիգուրներ

գ) շախմատային ժամացույցներ

դ) էլեկտրոնային ցուցատախտակներ

ե) հեռախոսի և ֆաքսի ապարատներ

զ) տելեքսի ապարատներ .

է) համակարգիչներ

ը) պատճենահանող սարքեր

թ) կաբինետային կահավորանք կազմկոմիտեի, կոնգրեսի և օլիմպիադայի համար:

 

7. Կապի և փոստային ծառայություններ

 

Անհրաժեշտ է միջազգային կապի (հեռախոս, ֆաքս, տելեքս, համակարգիչ) անխափան գծեր տեղագրել օլիմպիական օբյեկտներում։ Կոնկրետ սարքավորումների թիվը կազմկոմիտեն կճշգրտի ՖԻԴԵ-ի հետ համապատասխան խորհրդատվություններից հետո։

Նախատեսվում է թողարկել օլիմպիադային և հայկական շախմատին նվիրված դրոշմանիշների, ծրարների, բացիկների, շարքերի, որոնց ցանկը կազմակերպական կոմիտեի և Հայաստանի Հանրապետության կապի նախարարության կողմից կճշգրտվեն։

 

8. Օլիմպիական շախմատային վիճակախաղ

 

Օլիմպիադայի ֆինանսավորման կարևոր միջոց պետք է դառնա օլիմպիական միջազգային շախմատային վիճակախաղը, որը նպատակահարմար է կազմակերպել, մասնավորապես, արտասահմանի հայաշատ երկրներում։ Վիճակախաղի անցկացման պայմանները կազմկոմիտեն կճշտի։

 

9. Հուշանվերներ՝ օլիմպիական սիմվոլիկայով

 

Կազմակերպական կոմիտեի պատվերներով կամ նրա հետ պայմանագրային կապերի մեջ մտնելով համապատասխան ձեռնարկությունները կարտադրեն օլիմպիական սիմվոլիկայով հուշանվերներ՝ հետևյալ նախնական տեսականիով.

ա) կրծքանշաններ

բ) հուշամեդալներ

գ) դրոշմանիշներ

դ) պայուսակներ

ե) ծոցատետրեր

զ) գրիչներ

է) շապիկներ

ը) գլխարկներ

թ) կրակվառիչներ

ժ) զարդեր

ի) ժամացույցներ:

Օլիմպիական սիմվոլիկայով հուշանվերների վաճառքի կազմակերպման մենաշնորհը պատկանում է կազմակերպական կոմիտեին։

 

10. Ռեկլամատուների ներգրավում

 

Կազմկոմիտեն աշխատանքներ կտանի արտասահմանյան և հայրենական ռեկլամատուների ներգրավման համար։ Ռեկլամները կտեղադրվեն մարզահամերգային համալիրում, «Շախմատային Հայաստան» ամսագրի էջերում, օլիմպիական հատուկ թողարկումներում։

Կազմկոմիտեն ՖԻԴԵ-ի և ՀՀ կապի նախարարության օժանդակությամբ աշխատանքներ կտանի արտասահմանյան որևէ խոշոր հեռուստաընկերության հետ օլիմպիական հեռուստահաղորդումների մենաշնորհի հետ կապված ֆինանսական հնարավորին չափ ձեռնտու պայմանագիր կնքելու համար։

 

11. Ավիացիայի աշխատանքը մասնակիցների ժամանման և մեկնումի կազմակերպման հարցերում

 

Կազմակերպական կոմիտեն հոգաբարձուների խորհրդին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը կներկայացնի առաջարկներ՝ օլիմպիադայի մասնակիցների տեղափոխման հետ կապված համապատասխան գրաֆիկի տեսքով, իսկ մինչև 1996-ի հունիսը` կոնկրետ տվյալներ ժամանողների վերաբերյալ։ Պետք է հաշվի առնել, որ մասնակիցների բացարձակ մեծամասնությունը ժամանելու և մեկնելու է 2-ական օրվա ընթացքում։

«Զվարթնոց» օդանավակայանի վերանորոգման աշխատանքների ժամկետները պետք է համապատասխանեցնել օլիմպիադայի անցկացման հետ։

 

12. Արտաքին գործերի նախարարության աշխատանքները

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կազմակերպական կոմիտեի ներկայացրած հայտերի հիման վրա պետք է կազմակերպի մասնակիցների մուտքի թույլտվությունների (վիզաների) օպերատիվ տրամադրումը դեսպանատներում և «Զվարթնոց» օդանավակայանում։

Արտաքին գործերի նախարարությունը կազմակերպական կոմիտեին պետք է օգնի միջազգային ասպարեզում քարոզչության հարցերում։

 

13. Ներքաղաքային տրանսպորտի աշխատանքները

 

Օլիմպիադան և կոնգրեսը սպասարկող ավտոբուսները 10 - 20 րոպե ընդմիջումներով վաղ առավոտից մինչև ուշ երեկո պետք է անխափան գործեն հյուրանոցներ-համալիր-հյուրանոցներ երթուղիներով։

Նախատեսվում են մարդատար ավտոմեքենաներ ՖԻԴԵ-ի ղեկավարների, պատվավոր հյուրերի և կազմկոմիտեի աշխատանքների համար։

Առաջարկվում է մասնակիցների տոմսերով նրանց անվճար տեղափոխում Երևանի մետրոյով, տրոլեյբուսով, տրամվայով։

 

14. Սննդի հարցեր

 

Բոլոր հյուրանոցների ռեստորաններում պետք է ապահովել հայկական և եվրոպական խոհանոցի բազմատեսակ կերակրատեսակներ` «շվեդական սեղանի» սկզբունքով։

Բոլոր մասնակիցները սնվում են կազմակերպական կոմիտեի տրամադրած հատուկ կտրոններով։

Հյուրանոցներում և համալիրում պետք է գործեն նաև անհրաժեշտ թվով բուֆետներ և բարեր։

 

15. Բժշկական ծառայություն

 

Կազմակերպական կոմիտեն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ կկազմակերպի օլիմպիադայի պաշտոնական բժշկական ծառայություն, ինչպես նաև բուժկետեր մարզահամալիրում և բոլոր հյուրանոցներում։

 

16. Մասնակիցների անվտանգության միջոցառումներ

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը պետք է անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ ապահովի օդանավակայանում, մարզահամալիրում, հյուրանոցներում, օլիմպիական օբյեկտների շրջակայքում և խստացնի կարգուկանոնը ամբողջ Երևան քաղաքում։

 

17. Նախապատրաստական շախմատային փառատոն

 

Օլիմպիական տարբեր ծառայությունների պատրաստականության ստուգման նպատակով կազմակերպական կոմիտեն նախապատրաստական շրջանում կանցկացնի շախմատային փառատոն, որի ծրագրի մեջ կմտնեն միջազգային խոշոր մրցաշար (կճշգրտվի ՖԻԴԵ-ի հետ) և բաց մրցաշարեր։

 

18. Հայաստանի հավաքականների նախապատրաստություն

 

Նկատի ունենալով, որ օլիմպիադայի հաջողությունը Հայաստանում կապվում է նաև մեր երկրի պատվիրակների վստահ ելույթի հետ, կազմակերպական կոմիտեն Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հետ համատեղ պետք է միջոցներ, այդ թվում՝ նյութական, նախատեսի Հայաստանի հավաքականների նպատակասլաց նախապատրաստության համար։

 

19. Մրցավարության նախապատրաստումը

 

Կազմակերպական կոմիտեն ՖԻԴԵ-ի հետ միասին պետք է ճշտի մրցավարների կազմը։

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հետ համատեղ պետք է Հայաստանի լավագույն մրցավարներին նախապատրաստել օլիմպիադային։

 

20. Համագործակցություն ՖԻԴԵ-ի և ազգային ֆեդերացիաների հետ

 

Կազմակերպական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կփոխանակի ՖԻԴԵ-ի պրեզիդենտական խորհրդի և կենտրոնական կոմիտեի հետ։

Ակտիվ մասնակցություն կապահովվի օլիմպիադային նախորդող ՖԻԴԵ-ի կոնգրեսի և մյուս հավաքների աշխատանքներին։

Օլիմպիադային և կոնգրեսին անմիջականորեն նախորդող ամիսների ընթացքում ազգային ֆեդերացիաների հետ կճշտվեն թիմերի կազմերը, կոնգրեսի մասնակիցների, հյուրերի, լրագրողների ցուցակները։

 

21. ՖԻԴԵ-ի կոնգրեսի անցկացում

 

ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան սրահները կճշգրտվեն, կկահավորվեն, կտեղադրվեն համապատասխան սարքավորումներ (ռադիոհաղորդող սարքեր, բարձրախոսներ և այլն)։ Կոնգրեսը կապահովվի թարգմանիչներով (անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, ռուսերենով համաժամանակյա (սինխրոն) թարգմանություն), սպասարկող անձնակազմով։

 

22. Բացման և փակման արարողությունները

 

Համապատասխան բարձրորակ մասնագետների ներգրավմամբ կազմակերպական կոմիտեն կապահովի օլիմպիադայի բացման և փակման արարողությունները, որոնք բաղկացած են երեք փուլից (շախմատային մաս, գեղարվեստական մաս, ընդունելություն)։

 

23. Ուղեկցող ծրագիր օլիմպիադայի ընթացքում

 

Նախատեսվում են հետևյալ միջոցառումները.

ա) պարտիաների ցուցադրում՝ մեկնաբանություններով

բ) միաժամանակյա խաղաշարեր

գ) բաց մրցաշարեր

դ) շախմատային կրծքանշանների և հնագույն գրքերի ցուցահանդես-վաճառք

ե) հուշանվերների վաճառք

զ) շախմատային գրականության վաճառք

է) սեմինարներ` նվիրված շախմատի պատմությանը

ը) շախմատային ֆիլմերի փառատոն

թ) օլիմպիադային նվիրված համերգաշար

ժ) Հայաստանին նվիրված ֆիլմերի ցուցադրում

ի) շախմատային համակարգիչների ցուցահանդես-վաճառք

լ) շախմատային դրոշմանիշների և փոստային ատրիբուտիկայի ցուցահանդես-վաճառք, առաջին օրվա կնքման կազմակերպում

խ) ցուցահանդեսներ (լուսանկարների, ծաղրանկարների և այլնի) շախմատային մոտիվներով։

 

24. Պաշտոնական ընդունելություններ

 

Կկազմակերպվեն ընդունելություններ բացման և փակման արարողություններից հետո։

Առաջարկվում է կազմակերպել նաև ՖԻԴԵ-ի ղեկավարների և աշխարհի չեմպիոնների պաշտոնական ընդունելություն Հայաստանի Հանրապետության և հոգաբարձուների խորհրդի ղեկավարության կողմից։

 

25. Հոգաբարձուների խորհրդի և կազմակերպական կոմիտեի աշխատանքի կազմակերպում

 

Հոգաբարձուների խորհրդի նիստեր առաջարկվում է գումարել ըստ անհրաժեշտության։

Կազմակերպական կոմիտեն իր գործունեությունը կկազմակերպի ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան և կառաջնորդվի Հայաստանի Հանրապետության օրենքներով։

Կազմակերպական կոմիտեն համալիր աշխատանքների ծրագրի իրականացման ընթացքում, ըստ անհրաժեշտության, ՖԻԴԵ-ի կանոնադրության և պահանջներին համապատասխան, կստեղծի աշխատանքային խմբեր։

Կազմակերպական կոմիտեն հսկում է համալիր ծրագրի իրականացման ամբողջ ընթացքը և հաշվետու է ՖԻԴԵ-ի ու հոգաբարձուների խորհրդի առջև։

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է

ՀՀ կառավարության 1995 թ.
հոկտեմբերի 12-ի N 52 որոշմամբ

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՇԱԽՄԱՏԻ 32-ՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵՎ ՖԻԴԵ-Ի 67-ՐԴ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

Միջոցառումներ 

Կատարողներ

 

Կատարման
ժամկետը

Ֆինանսա-վորում

Ֆին. ÷ 

 աղբյուր

 

Ծանո-թություն

1

2

3

4

5

6

1.1. Օլիմպիադան և կոնգրեսը Երևանում անցկացնելու որոշման հաստատում
ՖԻԴԵ-ի կոնգրեսում
Հայաստանի շախմատի ֆեդերացիա 

1994 թ. դեկտեմբեր կատարված է
1994 թ. դեկտեմբերի 15, ՖԻԴԵ-ի կոնգրես

չի պահան-ջում

   

1.2. Օլիմպիադայի
անցկացման երաշխիք,
գումարի փոխանցում
ՖԻԴԵ-ին

Հայաստանի կենտրոնական բանկ  1994 թ. դեկտեմբեր կատարված է

1000000
շվեյց.
ֆրանկ

   
1.3. ՀՀ նախագահի հրամանագիր
հոգաբարձուների խորհրդի կազմի հաստատման և կազմկոմիտե ստեղծելու մասին

ՀՀ նախագահի աշխատակազմ
ՀՀ կառավարություն

1995 թ. հունվար կատարված է
ՀՀ նախագահի հրամանագիր

31 հունվարի
1995 թ.
ՀՀ նախագահի հրամանագիր
9 սեպտեմբերի

1995 թ.

չի պահան-ջում

   
1.4. Կազմկոմիտեի կազմի համաձայնեցում ՖԻԴԵ-ի հետ Հայաստանի շախմատի ֆեդերացիա 1995 թ. հունվար

չի պահան-ջում

   
1.5. ՀՀ կառավարության կարգադրություն կազմկոմիտեի կազմի մասին ՀՀ կառավարություն

1995 թ. փետրվար
կատարված է
ՀՀ կառավարության կարգադրություն
11 փետրվարի
1995 թ. IV 43
ՀՀ վարչապետի որոշում N 173
15. 09. 95

չի պահան-ջում

   
1.6. Կազմկոմիտեի գրանցում որպես իրավաբանական անձ

կազմկոմիտե

1995 թ. փետրվար
կատարված է
ՀՀ արդարադատ-նախի որոշում N 13/1-1 20. 10. 95

չի պահան-ջում

   

1.7. Օլիմպիադայի և կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների համալիր ծրագրի կազմում և հաստատում

կազմկոմիտե

1995 թ. փետրվար կատարված է հաստատված օլիմպիադայի կազմկոմիտեի

նիստում 1995 թ.

մարտի 21-ին

և oլիմպիադայի հոգաբարձուների խորհրդի նիստում

1995 թ. ապրիլի
25-ին

չի պահան-ջում

   

2.1. Օլիմպիական օբյեկտների վերանորոգման նախահաշիվների կազմում, հյուրանոցների վերջնական ճշգրտում

ա) հյուրանոցների հաստատում

բ) վերանորոգում պահանջող հյուրանոցների հաստատում

Քաղշիննախ
ՀՀ ֆիննախ Քաղգործկոմ

1995 թ. օգոստոս կատարված է
ա) արձանագրություն

N 28-111
ՀՀ վարչապետի խորհրդակցության

բ) արձանագրություն N 99 - 228
ՀՀ վարչապետի խորհրդակցության

չի պահան-ջում

   

2.2. Շախմատիստի տան վերանորոգում

ՀՀ մշակույթերիտ– սպորտնախ
ՀՀ ֆիննախ

1995 թ. օգոստոս կատարված է
ՀՀ կառ. կարգ.

N 177 29 մայիսի
1995 թ.

18,9 մլն դրամ

բյուջե

 

2.3. Օլիմպիական օբյեկտների վերանորոգում

ա) մարզահամալիր

բ) հյուրանոցներ՝

«Արմենիա - 2»

«Անի»

«Էրեբունի - 1»

գ) հյուրանոց

«Շիրակ

Քաղշիննախ

ՀՀ ֆիննախ Երևանի քաղխորհրդի գործկոմ

1995 թ. նոյեմբերից 1996 թ. հունիս

Ընդամենը՝ 1390 մլն դրամ

1995 թ.
300 մլն դրամ կանխավճար հոկտեմբերին 150 մլն դրամ

նոյեմբերին 75 մլն դրամ

դեկտեմբերին 75 մլն դրամ

1996 թ.
1090 մլն դրամ

բյուջե

փոխատվու-թյան կարգով

2.4. Հյուրանոցների կահավորում

ՀՀ ֆիննախ

ՀՀ առևտուրսպաս

զբոսնախ

1996 թ.
մարտ-հունիս

600000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ

բյուջե

փոխատվու-թյան կարգով

3.1. Օլիմպիադայի խոր- հըրդանիշի և երաժշտական ազդականչի մրցույթի անցկացում

կազմկոմիտե

1996 թ. մարտ կատարված է

600 ամերիկյան դոլարին համարժեք դրամ

հովանա-վորներ

 
3.2. Խորհրդանիշի և ազդականչի հաստատում

կազմկոմիտե

1995 թ. ապրիլ կատարված է

չի պահանջում

   
3.3. Օլիմպիադայի թալիսմանի Հաստատում կազմկոմիտե 1995 թ. հոկտեմբեր

400 ամերիկյան դոլարին համարժեք դրամ

հովանա-վորներ  

4.1. «Շախմատային Հայաստան»

ա) ամենամսյա օլիմպ. թողարկումներ
բ) հայ ականավոր շախմատիստներին նվիրված հատուկ թողարկումներ

կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ

1995 թ. հոկտեմբերից
1996 թ. հոկտեմբեր

40000 ամերիկյան դոլար

հովանա-վորներ  
4.2. Օլիմպիադայի ամենօրյա տեղեկագրի թողարկում

կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ

1996 թ. սեպտեմբեր- հոկտեմբեր 60000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ

բյուջե

 
4.3. Օլիմպիադային նվիրված ժողովածուի լույսընծայում կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ
1997 թ. փետրվար

40000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ

հովանա-վորներ  
4.4 «64» հեռուստահանդեսի թողարկումներ կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ

1995 թ. մարտից սկսած

չի պահան-ջում

   
4.5. Օլիմպիադային նվիրված օպերատիվ տեղեկատվություն հեռուստատեսությամբ և ռադիոյով կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ
1995 թ. մարտից սկսած

չի պահան-ջում

   
4.6. Օլիմպիական օրագրի թողարկումներ հեռուստատեսությամբ և ռադիոյով կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ

1996 թ.
սեպտեմբեր- հոկտեմբեր

չի պահան-ջում

   

4.7. Հանրապետական մամուլ

ա) օլիմպիադայի նախապատրաստության

լուսաբանում հանրապետական և քաղաքային պարբերականներում

բ) օլիմպիադայի ընթացքի լուսաբանում հանրապետական և քաղաքային պարբերականներում

ՀՀ տեղեկնախ
կազմկոմիտե

ա) 1995 թ.
մարտից
բ) 1996 թ.
հոկտեմբեր

չի պահան-ջում

   

4.8. Ցուցադրական քարոզչություն

ա) պլակատների 1-ին խմբաքանակ

բ) պլակատների 2-րդ խմբաքանակ

գ) պլակատների 3-րդ խմբաքանակ

կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ

1995 թ.

հոկտեմբեր

1996 թ.

հուլիս

10000

ամերիկյան

դոլարին

համարժեք դրամ

հովանա-վորներ  

4.9.

ա) օլիմպիական ատրիբու-

տիկայով օլիմպիական օբյեկտների, օդանավա-

կայանների, փողոցների,

խանութների ձևավորման 1-ին փուլ
բ) ձևավորման 2-րդ փուլ

կազմկոմիտե

Երքաղխորհուրդ

1995 թ. մարտ

20000

ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

 

Երքաղխոր-հըրդի բյուջե

4.10. Քարոզչություն միջազգային ասպարեզում

ա) ՖԻԴԵ-ի և բարեկամ ֆեդերացիաների տպագիր

հրատարակություններ

բ) հեռագրական գործակալություններ

գ) սփյուռքահայ մամուլ, ռադիոկայաններ, հեռուստատեսություն

կազմկոմիտե
ՀՀ արտգործնախ

1995 թ.

մարտից
1996 թ.

սեպտեմբեր

10000

ամերիկյան դոլարին համարժեք դրամ

հովանա-վորներ

 

4.11. Մամուլի կենտրոն

ա) լրագրողների հավաքագրում

բ) կապի սարքերի տեղադրում, կահավորում

գ) անմիջական աշխատանքներ

կազմկոմիտե
ՀՀ կապնախ
ՀՀ ֆիննախ

1996 թ.

ապրիլից

հոկտեմբեր

100000

ամերիկյան

դոլարին

համարժեք դրամ

բյուջե  

4.12. Փաստագրական ժապավեն
ա) նախապատրաստական
աշխատանքներ

բ) նկարահանումներ օլիմպիադայի և կոնգրեսի ընթացքում

գ) մոնտաժման աշխատանքներ

կազմկոմիտե
ՀՀ տեղեկնախ

1995 թ.

սեպտեմբերից

1996 թ.

դեկտեմբեր

100000

ամերիկյան

դոլարին

համարժեք դրամ

հովանա-վորներ

 

5.1.
1. Կառավարական հեռախոսակապ
2. Ներքաղաքային և միջազգային (արբանյակային) հեռախոսային գծեր

կազմկոմիտե
ՀՀ կապնախ
ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ
ՀՀ սեփականա- շնորհման և ապապետականացման պետական հանձնաժողով
1995 թ. մարտից
1996 թ. հուլիս
չի պահանջում    
5. 2. Համակարգչային ցանցեր
ա) շախմատիստի տուն (1)
բ) մարզահամալիր (1 )

կազմկոմիտե 
ՀՀ կապնախ
ՀՀ ֆիննախ

1995 թ. սեպտեմբերից
1996 թ.
հոկտեմբեր
250000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ բյուջե  

5.3. Փոստային բաժանմունքներ
ա) մարզահամալիր
բ) «Արմենիա - 1»

կազմկոմիտե 
ՀՀ կապնախ
1996 թ. հուլիս

ֆինանսա-վորում պետք չէ

   
5.4. Օլիմպիական դրոշմանիշներ, փոստային ծրարներ, միջոցառումներ` ա) «1-ին օրվա կնքում»
բ) շախմատային դրոշմանիշների ցուցահանդես-վաճառք
գ) հայկական դրոշմանիշների ցուցահանդես-վաճառք

կազմկոմիտե 
ՀՀ կապնախ

 


 

1995 թ.
սեպտեմբեր
1996 թ.
հոկտեմբեր

չի պահանջում

 

պետք է տա եկամուտ

6.1. Ավիացիա
ա) չվերթների նախնական գրաֆիկի վերաբերյալ առաջարկ
բ) չվերթների նախնական գրաֆիկի հաստատում

կազմկոմիտե
ՀՀ տրանսնախ

կատարված է
1995 թ.
հոկտեմբեր

1996 թ.
օգոստոս

չի պահանջում


չի պահանջում

   

6.2. Չվերթների վերջնական գրաֆիկ

կազմկոմիտե
ՀՀ տրանսնախ
1996 թ. մարտ չի պահանջում    

6.3. Մասնակիցների տեղափոխում Երևան մասնակիցների տեղափոխում Երևանից

կազմկոմիտե
ՀՀ տրանսնախ
ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ

1996 թ. սեպտեմբեր– հոկտեմբեր

     
7. 1. Մարդատար ավտոմեքենա կազմկոմիտեի աշխատանքների համար ՀՀ կառավարության քարտուղարություն 1995 թ. սեպտեմբեր չի պահանջում    
7. 2. Միկրոավտոբուսներ նախապատրաստական փառատոնի ընթացքում

կազմկոմիտե

ՀՀ տրանսնախ

ՀՀ ֆիննախ

1996 թ.
ապրիլ-մայիս

10000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ  

բյուջե

7. 3. Մարդատար ավտոմեքենաներ, միկրոավտոբուսներ, ավտոբուսներ ՀՀ տրանսնախ 
ՀՀ ֆիննախ
1996 թ. սեպտեմբեր-հոկտեմբեր

40000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ

ՀՀ ֆիննախ բյուջե

 
8.1. Խաղասեղաններ, խաղաքարեր կազմկոմիտե 1995 թ. հոկտեմբեր կատարված է 7000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ հովանա-վորներ  
8.2. ժամացույցներ, էլեկտրոնային ցուցատախտակներ կազմկոմիտե

1995 թ. սեպտեմբեր
կատարված է

27000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ հովանա-վորներ  

8.3.
ա) հեռախոսի սարքեր, ֆաքսի սարքեր, պատ- ճենահանող սարքեր

բ) աշխատասենյակի կահույք

կազմկոմիտե
ՀՀ կապնախ
ՀՀ ֆիննախ

ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ
1996 թ. մարտ 50000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ

բյուջե

 

9. Օլիմպիական շախմատային վիճակախաղ

I վիճակախաղի պայմանների ճշգրտում

II վիճակախաղի տոմս-գրքույկների տպագրություն

III վիճակախաղի 1-ին թողարկման տոմս-գրքույկների տարածում, խաղարկության անցկացում

IV վիճակախաղի 2-րդ թողարկման կազմակերպում

V վիճակախաղի 3-րդ թողարկման կազմակերպում

կազմկոմիտե
ՀՀ ֆիննախ

1995 թ. հոկտեմբերից 1996 թ. սեպտեմբեր

60000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ հովանա-վորներ պետք է տա եկամուտ

10. Հուշանվերներ՝ օլիմպիական սիմվոլիկայով կրծքանշաններ

ա) 1-ին խմբաքանակ

բ) 2-րդ խմբաքանակ հուշամեդալներ, դրոշմանիշներ, պայուսակներ, ծոցատետրեր, գրիչներ

ա) 1-ին խմբաքանակ

բ) 2-րդ խմբաքանակ շապիկներ

ա) 1-ին խմբաքանակ

բ) 2-րդ խմբաքանակ գլխարկներ, կրակվառիչներ, զարդեր, ժամացույցներ

կազմկոմիտե

1995 թ. հոկտեմբեր 1996 թ. մարտ

50000 ամերիկյան դոլարին համարժեք դրամ հովանա-վորներ  

11. նախապատ-րաստական փառատոն

1. նախապատրաստական փառատոնի ծրագրի ճշտում

2. նախապատրաստական փառատոնի անցկացում 

կազմկոմիտե
ՀՀ ֆիննախ
1996 թ. ապրիլ-մայիս

300000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  
12. Մրցավարության նախապատրաստում կազմկոմիտե

1995 թ. մարտ-օգոստոս

կատարված է

չի պահանջում    

1. ՖԻԴԵ-ի հետ գլխ. մրցավարի, նրա տեղակալների, ավագ մրցավարների համաձայնեցում

  կատարված է      

2. Հայաստանը ներկայացնող մրցավարների

ցուցակի ճշտում

  կատարված է      

3. Հայաստանի մրցավարների մասնակցություն տարբեր մրցումների

          

13. Մուտքի թույլտվության (վիզաների) տրամադրում 1. մասնակիցների ցուցակի նախնական ճշգրտում

2. մուտքի թույլտվության տրամադրում ՀՀ դեսպանատներում

3. մուտքի թույլտվության տրամադրում «Զվարթնոց» օդանավակայանում

կազմկոմիտե
ՀՀ արտգործնախ
1996 թ. մայիս-սեպտեմբեր չի պահանջում    

14. Սնունդ

1. ռեստորանների և դրանց անձնակազմի ճշտում

կազմկոմիտե
ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ
ՀՀ ֆիննախ

1996 թ. մարտ-հոկտեմբեր

70000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  
2. մասնակիցների ապահովում սննդով

կազմկոմիտե
ՀՀ առևտուրսպաս-զբոսնախ
ՀՀ ֆիննախ

1996 թ. մարտ-հոկտեմբեր

700000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  
15. Բժշկական ծառայություն
1. բժշկական անձնա-կազմի ճշտում
2. բժշկական ծառայություն մարզահամալիրում և հյուրանոցներում

կազմկոմիտե
ՀՀ առողջապա-հության նախ.

1996 թ. ապրիլ-հոկտեմբեր

չի պահանջում բյուջե  

16. Մասնակիցների անվտանգության միջոցառումներ
1. օլիմպիադայի հետ կապված անհրաժեշտ ինֆորմացիայի տրամադրում ՆԳ մարմիններին
2. անվտանգության միջոցառումների կազմակերպում մարզահամալիրում, հյուրանոցներում, «Զվարթնոց» օդանավակայանում

կազմկոմիտե

ՀՀ ՆԳ նախ.

ՀՀ ազգանվտանգ-նախ

ՀՀ արտիրավիճ-վարչ

1996 թ. ապրիլ-հոկտեմբեր չի պահանջում    

17. Հայաստանի հավաքականների նախապատրաստում

1. հավաքականների մարզիչների, նախնական կազմերի ճշգրտում

2. հավաքականների

պլանների ճշգրտում
3. մասնակցություն մրցումների և հավաքների 4. տղամարդկանց և կանանց երկուական հավաքականների մասնակցություն օլիմ.

կազմկոմիտե
ՀՀ մշակույթերիտ-սպորտնախ
ՀՀ ֆիննախ

1995 թ. հոկտեմբեր

1996 թ. սեպտեմբեր

50000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

հովանա-վորներ
բյուջե
 

18.1. Բացման և փակման արարողություններ
1. մեդալների պատրաստում փակման արարողության համար
2. հատուկ մրցանակների նախապատրաստում փակման արարողության համար

կազմկոմիտե 1996 թ. մարտից հունիս

50000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  

18.2. Բացման և փակման արարողությունների սցենարի և ռեժիսուրայի ճշտում բացման և փակման արարողություն

կազմկոմիտե
ՀՀ ֆիննախ
ՀՀ մշակույթերիտ-սպորտնախ

1995 թ. հոկտեմբեր 1996 թ. հոկտեմբեր

30000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  

19.1. Մասնակցություն ՖԻԴԵ-ի նիստերին

ա) կենտկոմի նիստեր

բ) կոնգրես ՖԻԴԵ-ի ղեկավարության վերահսկողական այցելություն Երևան

 


կազմկոմիտե
ՀՀ ֆիննախ


1995 թ. ապրիլից
1996 թ. հոկտեմբեր

 

 



80000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

 

բյուջե
հովանա-վորներ

 

19.2. Տեղեկատվության փոխանակում ՖԻԴԵ-ի և ազգային ֆեդերացիաների հետ մասնակիցների կազմի

նախնական ճշտում մասնակիցների կազմի վերջնական ճշտում

կազմկոմիտե

1994 թ.

դեկտեմբեր 1996 թ. հոկտեմբեր

չի պահանջում    

20. Փաստաթղթերի պատրաստում, նիստերի սրահների կահավորում, սարքավորումների տեղադրում

կազմկոմիտե

ՀՀ ֆիննախ

1996 թ.

հունիս-հոկտեմբեր

40000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  

21. Նախապատ-րաստական

աշխատանքներ ըստ համալիր ծրագրի մեջ մտնող միջոցառումների

ուղեկցող ծրագրի անցկացում

կազմկոմիտե
ՀՀ մշակույթերիտ-սպորտնախ

1996 թ.

ապրիլից

հոկտեմբեր

10000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

հովանա-վորներ  

22. ՖԻԴԵ-ի ղեկավարների և աշխարհի չեմպիոնների ընդունելություն ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի մոտ պաշտոնական ճաշկերույթ բացման արարողությունից հետո պաշտոնական ճաշկերույթ փակման արարողությունից հետո

կազմկոմիտե

ՀՀ ֆիննախ

1996 թ.

սեպտեմբեր- հոկտեմբեր

10000 ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  

23. Մասնակիցների տեղավորում հյուրանոցներում

կազմկոմիտե

ՀՀ ֆիննախ

1996 թ.

սեպտեմբեր- հոկտեմբեր

1190000

ամերիկյան դոլարին համարժեք դրամ

բյուջե  

24. Վճարումներ մրցավարներին, մասնակիցներին ՖԻԴԵ-ի սահմանած պաշտոնաչափերով

կազմկոմիտե

ՀՀ ֆիննախ

1995 թ.

հոկտեմբեր
1996 թ. հոկտեմբեր

200000

ամերիկյան

դոլար

80000

ամերիկյան

դոլարին

համարժեք

դրամ

բյուջե  

 

÷ Ֆինանսավորման գումարները մոտավոր են և ենթակա են ճշտման ՀՀ ֆիննախի կողմից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.07.1996, N 220 ---------
27.05.1996, N 161 ---------
29.11.1995, N 87 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան