ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1964 թվականի N 510
Քաղ. Երևան
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՍՍՌՄ Գերագույն Սովետի Նախագահության 1942 թվականի ապրիլի 10-ի «Տեղական հարկերի ու գանձույթների մասին» Հրամանագրի 2-րդ հոդվածի հիման վրա Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է`
1. Կոոպերատիվ բնակարանային շինարարությունը խրախուսելու և այն ավելի մասսայական դարձնելու նպատակով բնակարանային շինարարության կոոպերատիվների շենքերը, որոնք հատկացվել են այդ կոոպերատիվների անդամների մշտական օգտագործման, ազատել հարկ շենքերից և այդ շենքերին սպասարկող հողամասերը հողային ռենտայով հարկումից:
2. Շարքային և կրտսեր հրամկազմի զինծառայողների և նրանց ընտանիքների նյութական պայմանները բարելավելու նպատակով նրանց և իրենց ընտանիքներին պատկանող շենքերը, անկախ շենքերը վարձով տալուց, սկսած 1965 թվականի հունվարի 1-ից ազատել հարկ շենքերից և այդ շենքերին սպասարկող հողամասերը հողային ռենտայով հարկումից:
|
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի նախագահ` |
Ա. ՔՈՉԻՆՅԱՆ |
|
Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի գործերի կառավարիչ` |
Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ |