Գլխավոր տեղեկություն
Համար
N 510
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-27.05.1981)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հայկական ՍՍՌ Մինսովի որոշ. 1964/նոյեմբ.-դեկտեմբ.
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետ
Ընդունման ամսաթիվ
30.12.1964
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Նախագահ Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետի Գործերի Կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1964 թվականի N 510

Քաղ. Երևան

 

ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ՍՍՌՄ Գերագույն Սովետի Նախագահության 1942 թվականի ապրիլի 10-ի «Տեղական հարկերի ու գանձույթների մասին» Հրամանագրի 2-րդ հոդվածի հիման վրա Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետը որոշում է`

1. Կոոպերատիվ բնակարանային շինարարությունը խրախուսելու և այն ավելի մասսայական դարձնելու նպատակով բնակարանային շինարարության կոոպերատիվների շենքերը, որոնք հատկացվել են այդ կոոպերատիվների անդամների մշտական օգտագործման, ազատել հարկ շենքերից և այդ շենքերին սպասարկող հողամասերը հողային ռենտայով հարկումից:

2. Շարքային և կրտսեր հրամկազմի զինծառայողների և նրանց ընտանիքների նյութական պայմանները բարելավելու նպատակով նրանց և իրենց ընտանիքներին պատկանող շենքերը, անկախ շենքերը վարձով տալուց, սկսած 1965 թվականի հունվարի 1-ից ազատել հարկ շենքերից և այդ շենքերին սպասարկող հողամասերը հողային ռենտայով հարկումից: 

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

սովետի նախագահ`

Ա. ՔՈՉԻՆՅԱՆ

 

Հայկական ՍՍՌ Մինիստրների

սովետի գործերի կառավարիչ`

Հ. ՄԵԼՔՈՆՅԱՆ