հայկական սսհ մինիստրների խորհուրդ
ո ր ո շ ու մ
27 մայիսի 1981 թ. N 319
Քաղ. Երևան
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ մասին
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել ի գիտություն և ղեկավարություն, որ ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության 1981 թվականի հունվարի 26-ի «Տեղական հարկերի և գանձույթների մասին» հրամանագրով 1 քառակուսի մետր հողամասի համար սահմանվել են հողային հարկի դրույքներ մեկ տարվա հաշվով, ըստ բնակավայրի կարգի, հետևյալ չափերով. առաջին կարգ` 1,8 կոպեկ, երկրորդ կարգ` 1,5 կոպեկ, երրորդ կարգ` 1,2 կոպեկ, չորրորդ կարգ` 0,9 կոպեկ, հինգերորդ կարգ` 0,6 կոպեկ, վեցերորդ կարգ` 0,4 կոպեկ:
2. Հայկական ՍՍՀ բնակավայրերը ըստ մեկ քառակուսի մետր հողամասի համար սահմանված հողային հարկերի դրույքների դասել հետևյալ կարգերի`
ա) Երևան քաղաքը` երկրորդ կարգին.
բ) Լենինական, Կիրովական և Դիլիջան քաղաքները` երրորդ կարգին.
գ) հանրապետական ենթակայության մնացած քաղաքները, ինչպես նաև Աբովյանի, Արարատի, Արտաշատի, Աշտարակի, Իջևանի, Մասիսի, Հոկտեմբերյանի, Հրազդանի, Թումանյանի, Էջմիածնի շրջանները` հինգերորդ կարգին.
դ) հանրապետության մնացած շրջանները` վեցերորդ կարգին:
3. Ազատել`
ա) բնակելի կոոպերատիվների կառուցումների ու հողամասերի և կոոպերատիվ ավտոգարաժների տերերին կառուցումների և հողամասերի տերերին հարկի վճարումից.
բ) անձնական կարիքների համար ձեռքի կառավարումով ավտոմեքենաներ օգտագործող հաշմանդամներին տրանսպորտային միջոցների հարկի վճարումից:
4. Ուժը կորցրած ճանաչել.
ա) Հայկական ՍՍՌ ժողովրդական կոմիսարների սովետի 1942 թ. հունիսի 9-ի «Տեղական հարկերի և հասույթների դրույքներ սահմանելու մասին» N 350 որոշումը.
բ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1962 թ. մայիսի 15-ի «Հաշմանդամ քաղաքացիներին տրանսպորտային միջոցների հարկ վճարելուց ազատելու մասին» N 226 որոշումը.
գ) Հայկական ՍՍՌ Մինիստրների սովետի 1964 թվականի դեկտեմբերի 30-ի «Տեղական հարկերի գծով բնակչությանը տրվող արտոնությունների մասին» N 510 որոշումը:
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
|
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |