ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 1993 թ. N 437
Քաղ. Երևան
ՀԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1981 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի «ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» N 319 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի 1981 թվականի մայիսի 27-ի «Տեղական հարկերի մասին» N 319 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. 1 քառ. մետր հողամասի համար ըստ բնակավայրերի կարգի, մեկ տարվա հաշվով սահմանել հողային հարկի դրույքների հետևյալ չափերով. առաջին կարգ` 18 ռուբլի, երկրորդ կարգ` 15 ռուբլի, երրորդ կարգ` 12 ռուբլի, չորրորդ կարգ` 9 ռուբլի, հինգերորդ կարգ` 6 ռուբլի, վեցերորդ կարգ` 4 ռուբլի»:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |