ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 360
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.06.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/6, հունիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.06.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հունիսի 1995 թ. N 360

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով պետական բյուջեի սահմանափակ հնարավորություններից և պետական պատվերի ճշգրտման անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության ճշտված պետական պատվերը` 6738,0 մլն դրամ ծավալով, համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համաձայնեցմանը ներկայացնել 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերում ընդգրկված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակները:

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մինչև 1995 թվականի հունիսի 30-ը ավարտել նշված օբյեկտների շինարարության տիտղոսացուցակների համաձայնեցումը:

Հայաստանի Հանրապետության սպասարկող բանկերին` կատարված շինարարական աշխատանքների ֆինանսավորումն իրականացնել միայն համաձայնեցված տիտղոսացուցակներին համապատասխան:

3. Պատվիրատուներին` մինչև 1995 թվականի հուլիսի 1-ը վերանայել կապալառու կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերը, համաձայն հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` անհրաժեշտության դեպքում 1995 թվականի 9 ամսվա արդյունքներով առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն սույն որոշմամբ նախատեսված կապիտալ շինարարության ծավալների փոփոխությունների վերաբերյալ:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 87 որոշման 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերը:

6. Գաղտնի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1995 թ.

հունիսի 22-ի N 360 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՃՇՏՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ

 

Պատվիրատուի, օբյեկտի անվանումը

Հանրապետական բյուջեից իրականացվող կապիտալ ներդրումները

ընդամենը

Այդ թվում` արտասահմանյան վարկերի հաշվին նախատեսվող շինարարությունում հանրապետության մասնաբաժինը

1

2

Ընդամենը

6738,0

2016,0

այդ թվում`

   

1. ՀՀ էներգիայի և վառելիքի նախարարություն

3255,0

1225,0

ՀԱԵԿ

1880,0

-

Իջևան-Բերդ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ

100,0 -

Երկու փոքր ՀԷԿ-երի շինարարություն և վերակառուցում

30,0 -

Հրազդանի ՊՇԷԿ (Եվրոբանկի վարկ)

1030,0 1030,0

Էներգետիկայի ծրագիր (Համաշխարհային բանկի վարկ)

195,0 195,0

Բյուրեղավան ավանի բնակելի շենքերի ինժեներական հաղորդակցուղիներ

20,0 -
2. ՀՀ պարենի և մթերումների նախարարություն 30,0 -

Սպիտակի հացամթերումների կոմբինատ (էլևատոր)

30,0 -
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն 450,0 250,0

Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա

180,0 -

Եղեգնաձորի շրջանի Ռինդ գյուղի ոռոգման ցանցի վերակառուցում

20,0 -

Ոռոգման ցանցերի վերակառուցում (Համաշխարհային բանկի վարկ) 

250,0 250,0
4. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն 701,0 -

Կամուրջ Խրամ գետի վրա

20,0

-

Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա սողանքների հետևանքների վերացում

225,0 -

Կամուրջ Արաքս գետի վրա

86,0

-

Երևան քաղաքի մետրոպոլիտեն

325,0

-

Երևան քաղաքի կոնտակտային ցանցի վերականգնում

25,0 -

Կամուրջ Նատանեբի գետի վրա

20,0

-

5. ՀՀ փախստականների հարցերի պետական վարչություն 230,0 230,0

Բնակարանային շինարարություն

230,0

230,0

6. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմ 420,0 -

Դավթաշենի կամուրջ

110,0

-

Հայոց ցեղասպանության թանգարան

310,0*

-

7. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

300,0

300,0

«Զվարթնոց» օդանավակայանի բեռնահամալիր (Եվրոբանկի վարկ) 

300,0

300,0

8. ՀՀ ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչություն 12,0 -

Երևանի երիտասարդական պալատ

12,0 -
9. Գաղտնի    
10. Գաղտնի    

 

______________

* Բացի դրանից, օբյեկտի շահագործման հանձնման համար 170 մլն դրամ հատկացվում է Երքաղխորհրդի բյուջեի հաշվին, իսկ մնացած միջոցները` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ