ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 52 ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 161
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/5, մայիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
27.05.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«27» մայիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 1996 թ. N 161

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 52 ՈՐՈՇՄԱՆԸ ԿԻՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի անցկացման կազմկոմիտեին օլիմպիադայի մասնակիցների, լրագրողների, հյուրերի և հանդիսատեսների անվտանգության ապահովման նպատակով կապի տեխնիկական սարքավորումների ձեռքբերման համար օգտագործել 16 մլն դրամ, ի հաշիվ Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հոկտեմբերի 12-ի «Շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադայի և ՖԻԴԵ-ի 67-րդ կոնգրեսի նախապատրաստման և անցկացման միջոցառումների մասին» N 52 որոշմանը կից միջոցառումների ծրագրով մամուլի կենտրոնի և համակարգչային ցանցերի համար նախատեսված գումարների` 8-ական մլն դրամ:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մայիսի 27-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան