ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունիսի 1991 թվականի N 411
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի «ԲՆԱԿԱՆ ԱՐՈՏՆԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում կերարտադրության խթանման, անասնագլխաքանակի համար անհրաժեշտ կերի բազայի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282 որոշման 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Չսեփականաշնորհված, վարձակալության տրվող վարելահողերի, բազմամյա տնկարկների և բնական խոտհարքների (մեկ հեկտարի հաշվով) տարեկան վարձավճարը սահմանել.
ա) կերարտադրության, հացահատիկային մշակաբույսերի մշակության և կարտոֆիլի արտադրության համար հողի կադաստրային արժեքի մասնակի հատուցման 25 տոկոսի չափով.
բ) բազմամյա տնկարկների վարձակալության և տեխնիկական մշակաբույսերի մշակության համար` հողի կադաստրային արժեքի մասնակի հատուցման 50 տոկոսի չափով.
գ) բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար` կադաստրային արժեքի մասնակի հատուցման 75 տոկոսի չափով»:
|
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |