ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի «ԲՆԱԿԱՆ ԱՐՈՏՆԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 411
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт
Статус
(19.06.1991-по сей день)
Первоисточник
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հունիս
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
19.06.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Дата вступления в силу
19.06.1991

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 1991 թվականի N 411

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի  «ԲՆԱԿԱՆ ԱՐՈՏՆԵՐԻ, ԽՈՏՀԱՐՔՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՄՏՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններում կերարտադրության խթանման, անասնագլխաքանակի համար անհրաժեշտ կերի բազայի ստեղծման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի ապրիլի 16-ի «Բնական արոտների, խոտհարքների և այլ հողատեսքերի վարձակալական վճարումների և օգտագործման կարգի մասին» N 282 որոշման 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Չսեփականաշնորհված, վարձակալության տրվող վարելահողերի, բազմամյա տնկարկների և բնական խոտհարքների (մեկ հեկտարի հաշվով) տարեկան վարձավճարը սահմանել.

ա) կերարտադրության, հացահատիկային մշակաբույսերի մշակության և կարտոֆիլի արտադրության համար հողի կադաստրային արժեքի մասնակի հատուցման 25 տոկոսի չափով.

բ) բազմամյա տնկարկների վարձակալության և տեխնիկական մշակաբույսերի մշակության համար` հողի կադաստրային արժեքի մասնակի հատուցման 50 տոկոսի չափով.

գ) բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության համար` կադաստրային արժեքի մասնակի հատուցման 75 տոկոսի չափով»:

 

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի գործերի

կառավարչի պաշտոնակատար

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ