ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 1991 թ. N 512
Քաղ. Երևան
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՈՒԾԱԽԻ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ) ՆՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների և հիմնարկների տրանսպորտային միջոցների առուծախի կամ փոխանակման ձևակերպման (վերաձևակերպման) հարցը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության վարչությանը 1991 թվականի հոկտեմբերի 1-ից քաղաքացիների միջև, հիմնարկների և քաղաքացիների միջև, ինչպես նաև հիմնարկների միջև տրանսպորտային միջոցների առուծախի կամ փոխանակման ձևակերպումը (վերաձևակերպումը) կատարել պետավտոտեսչության ծառայություններում, որի համար տուրք է նախատեսվում` կախված նրանց շարժիչների պասպորտային հզորությունից և արտադրության տարեթվից, համաձայն հավելվածի:
2. Տրանսպորտային միջոցների առուծախի և փոխանակման ձևակերպման (վերաձևակերպման) տուրքը փոխանցել հանրապետության բյուջե, որից 50 տոկոսը հատկացնել ներքին գործերի նախարարությանը տեխնիկական միջոցների, ծառայական տրանսպորտի ձեռքբերման, աշխատողների վարձատրության, խրախուսման և այլ նպատակների համար:
3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հաստատել պետավտոտեսչության ավտոտրանսպորտային միջոցների առուծախի և փոխանակման ձևակերպման (վերաձևակերպման) կանոնադրությունը:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ պրն. Գ. Վարդանյանին:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 15-ի N 512 որոշման |
ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ) ՀԱՄԱՐ ՏՈՒՐՔԱԳՐՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ
|
Տրանսպորտային միջոցի անվանումը |
Հզորության միավորի գինը (ռուբլի) կախված շահագործման ժամկետից (տարի) | ||||||
|
1 տարի |
3 տարի |
5 տարի |
7 տարի |
10 տարի |
15 տարի |
15-ից բարձր | |
| Բեռնատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ |
25 |
22 |
20 |
18 |
16 |
8 |
6 |
| Մարդատար ավտոմեքենաներ |
15 |
13 |
12 |
10 |
8 |
6 |
5 |
| Մոտոցիկլետներ |
5 |
4 |
3,5 |
3 |
2,5 |
2 |
1,5 |
ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ) ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ
|
Կցորդ |
Թափք |
Շարժիչ |
Շարժիչի բլոկ |
|
100 |
100 |
80 |
50 |
| Ծանոթություն. |
1. Արտասահմանյան արտադրության, վթարված, արտադրության տարեթիվը կամ շարժիչի հզորությունը չպարզված վիճարկելի դեպքերում, ինչպես նաև` տրանսպորտային միջոցների տերերի ցանկությամբ դրանք կարող են վաճառվել առևտրական կազմակերպությունների միջոցով` առուծախը հետագայում գրանցելով պետավտոտեսչությունում: 2. Առևտրական կազմակերպությունների միջոցով տրանսպորտային միջոցների առուծախի, նվիրատվության, կտակելու և այլ պայմաններում ձևակերպելու դեպքում տրանսպորտային միջոցի նոր սեփականատերը մուծում է տուրք 50 ռուբլու չափով և ներկայացնում անդորրագիր պետավտոտեսչություն: |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՀԱԿՈԲՅԱՆ |