ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՈՒԾԱԽԻ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ) ՆՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Номер
N 512
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-по сей день)
Первоисточник
ՀՀ նախխորհ որոշումներ/1991 հուլիս-օգոստոս
Принят
ՀՀ նախարարների խորհուրդ
Дата принятия
15.08.1991
Подписан
ՀՀ նախարարների խորհրդի նախագահ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 1991 թ. N 512

Քաղ. Երևան

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՌՈՒԾԱԽԻ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ) ՆՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիների և հիմնարկների տրանսպորտային միջոցների առուծախի կամ փոխանակման ձևակերպման (վերաձևակերպման) հարցը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետավտոտեսչության վարչությանը 1991 թվականի հոկտեմբերի 1-ից քաղաքացիների միջև, հիմնարկների և քաղաքացիների միջև, ինչպես նաև հիմնարկների միջև տրանսպորտային միջոցների առուծախի կամ փոխանակման ձևակերպումը (վերաձևակերպումը) կատարել պետավտոտեսչության ծառայություններում, որի համար տուրք է նախատեսվում` կախված նրանց շարժիչների պասպորտային հզորությունից և արտադրության տարեթվից, համաձայն հավելվածի:

2. Տրանսպորտային միջոցների առուծախի և փոխանակման ձևակերպման (վերաձևակերպման) տուրքը փոխանցել հանրապետության բյուջե, որից 50 տոկոսը հատկացնել ներքին գործերի նախարարությանը տեխնիկական միջոցների, ծառայական տրանսպորտի ձեռքբերման, աշխատողների վարձատրության, խրախուսման և այլ նպատակների համար:

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հաստատել պետավտոտեսչության ավտոտրանսպորտային միջոցների առուծախի և փոխանակման ձևակերպման (վերաձևակերպման) կանոնադրությունը:

4. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ պրն. Գ. Վարդանյանին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ

Վ. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Հայաստանի Հանրապետության

Նախարարների խորհրդի 1991 թվականի

օգոստոսի 15-ի N 512 որոշման

 

ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ) ՀԱՄԱՐ ՏՈՒՐՔԱԳՐՄԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

 

Տրանսպորտային միջոցի

անվանումը

Հզորության միավորի գինը (ռուբլի)  կախված

շահագործման ժամկետից (տարի)

1 տարի

3 տարի

5 տարի

7 տարի

10 տարի

15 տարի

15-ից բարձր

Բեռնատար ավտոմեքենաներ և ավտոբուսներ

25

22

20

18

16

8

6

Մարդատար ավտոմեքենաներ

 15

13

12

10

8

6

5

Մոտոցիկլետներ

5

4

3,5

3

2,5

2

1,5

 

ԿՑՈՐԴՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼՎԱԾ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ (ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ) ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՀԱՎԱՔԸ

 

Կցորդ

Թափք

Շարժիչ

Շարժիչի բլոկ

100

100

80

50

 

Ծանոթություն.  

1. Արտասահմանյան արտադրության, վթարված, արտադրության տարեթիվը կամ շարժիչի հզորությունը չպարզված վիճարկելի դեպքերում, ինչպես նաև` տրանսպորտային միջոցների տերերի ցանկությամբ դրանք կարող են վաճառվել առևտրական կազմակերպությունների միջոցով` առուծախը հետագայում գրանցելով պետավտոտեսչությունում:

2. Առևտրական կազմակերպությունների միջոցով տրանսպորտային միջոցների առուծախի, նվիրատվության, կտակելու և այլ պայմաններում ձևակերպելու դեպքում տրանսպորտային միջոցի նոր սեփականատերը մուծում է տուրք 50 ռուբլու չափով և ներկայացնում անդորրագիր պետավտոտեսչություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ