ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 1994 թվականի N 128
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ, ԴԱՏԱԿԱՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման բազմապատիկ գործակցով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը, համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ կառավարության 1994 թ. մարտի 24-ի N 128 որոշման |
Ս Ա Ն Դ Ղ Ա Կ
ԳՈՐԾԱԴԻՐ, ԴԱՏԱԿԱՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ
|
Պաշտոնների անվանումը |
ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը | |||
|
ՀՀ նախարարու-թյունների, պետական վարչությունների, մաքսային վարչության, հարկային պետական տեսչության, գերատեսչու-թյունների |
պատգամա-վորների տեղական խորհուրդների գործկոմների և այլ տեղական մարմինների |
ՀՀ Գերագույն դատարանի, ՀՀ դատա-խազության և ՀՀ պետական արբիտրաժի |
այլ դատարանների և դատախա-զությունների, պետ. նոտարական գրասենյակների | |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| Գրասենյակի վարիչ |
- |
- |
4,0 |
3,5 |
| Արխիվի վարիչ |
4,0 |
- |
4,0 |
3,5 |
| Ավագ դատական կատարածու |
3,5 | |||
| Ավագ տեսուչ, ավագ վիճակագիր, ավագ հաշվետար, մեքենագրական, պատճենահանող-բազմացնող բյուրոների վարիչներ |
3,5 |
3,0 |
3,5 |
3,0 |
| Տեսուչ, վիճակագիր, հաշվետար, առաքման, տնտեսության և պահեստի վարիչներ, գանձապահ, դատական նիստերի քարտուղար, դատական կոլեգիայի քարտուղար, դատական կատարածու, ղեկավարի քարտուղար, դատական կարգադրիչ |
3,2 |
2,8 |
3,2 |
2,8 |
| Պարետ, դատարանի քարտուղար |
2,8 |
2,7 |
2,8 |
2,7 |
| Գործավար, արխիվարիուս |
2,5 |
2,4 |
2,5 |
2,4 |
| Առաքիչ |
2,0 |
2,0 |
2,0 |
2,0 |
ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ
| 1-ին կարգի սղագրող |
3,5 | |
|
2-րդ կարգի սղագրող, քարտուղար-սղագրող, 1-ին կարգի մեքենագրուհի, դիկտոֆոնային խմբի մեքենագրուհի |
3,0 | |
|
2-րդ կարգի մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, էլեկտրոնային հաշվիչ, բազմացնող և պատճենահանող մեքենաների ավագ օպերատոր |
2,8 | |
|
էլեկտրոնային հաշվիչ, բազմացնող և պատճենահանող մեքենաների օպերատոր, մառանապետ |
2,6 | |
|
Շենքերի, կառույցների ու սարքավորումների սպասարկման և ընթացիկ վերանորոգման բանվոր |
2,2 | |
| Մարդատար ավտոմեքենայի վարորդ |
2,2 | |
| Ցրիչ, հավաքարար, հանդերձապահ, վերելակավար և այլ սպասարկող անձնակազմ |
2,0 |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |