ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ, ԴԱՏԱԿԱՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 128
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.1994-01.05.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մարտի 1994 թվականի N 128

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ, ԴԱՏԱԿԱՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի նկատմամբ հաշվարկման բազմապատիկ գործակցով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության գործադիր, դատական, դատախազական, ինչպես նաև դրանց տեղական մարմինների ապարատների ծառայողների և սպասարկող անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և աշխատանքի վարձատրության պաշտոնային համապատասխանության սանդղակը, համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1994 թ.

մարտի 24-ի N 128 որոշման

 

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

 

ԳՈՐԾԱԴԻՐ, ԴԱՏԱԿԱՆ, ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՊԱՐԱՏՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնների անվանումը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն

աշխատավարձի նկատմամբ պաշտոնային

դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

ՀՀ նախարարու-թյունների,

պետական վարչությունների,

մաքսային վարչության,

հարկային պետական

տեսչության,

գերատեսչու-թյունների

պատգամա-վորների

տեղական

խորհուրդների

գործկոմների

և այլ տեղական

մարմինների

ՀՀ Գերագույն

դատարանի,

ՀՀ դատա-խազության

և ՀՀ պետական

արբիտրաժի

այլ դատարանների

և դատախա-զությունների,

պետ. նոտարական գրասենյակների

1

2

3

4

5

Գրասենյակի վարիչ

-

-

4,0

3,5

Արխիվի վարիչ

4,0

-

4,0

3,5

Ավագ դատական կատարածու      

3,5

Ավագ տեսուչ, ավագ վիճակագիր, ավագ հաշվետար, մեքենագրական, պատճենահանող-բազմացնող բյուրոների վարիչներ

3,5

3,0

3,5

3,0

Տեսուչ, վիճակագիր, հաշվետար, առաքման, տնտեսության և պահեստի վարիչներ, գանձապահ, դատական նիստերի քարտուղար, դատական կոլեգիայի քարտուղար, դատական կատարածու, ղեկավարի քարտուղար, դատական կարգադրիչ

3,2

2,8

3,2

2,8

Պարետ, դատարանի քարտուղար

2,8

2,7

2,8

2,7

Գործավար, արխիվարիուս

2,5

2,4

2,5

2,4

Առաքիչ

2,0

2,0

2,0

2,0

 

ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳ

 

1-ին կարգի սղագրող  

3,5

2-րդ կարգի սղագրող, քարտուղար-սղագրող, 1-ին կարգի մեքենագրուհի,

դիկտոֆոնային խմբի մեքենագրուհի

 

3,0

2-րդ կարգի մեքենագրուհի, քարտուղար-մեքենագրուհի, էլեկտրոնային հաշվիչ,

բազմացնող և պատճենահանող մեքենաների ավագ օպերատոր

 

2,8

էլեկտրոնային հաշվիչ, բազմացնող և պատճենահանող մեքենաների օպերատոր,

մառանապետ

 

2,6

Շենքերի, կառույցների ու սարքավորումների սպասարկման և ընթացիկ

վերանորոգման բանվոր

 

2,2

Մարդատար ավտոմեքենայի վարորդ  

 2,2

Ցրիչ, հավաքարար, հանդերձապահ, վերելակավար և այլ սպասարկող անձնակազմ  

2,0

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ