ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1992 թ. N 642
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԱԼՅՈՒՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 18-ի որոշման, և 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության բնակչությանը կառավարության որոշմամբ սահմանված նորմաներից պակաս հացի հատկացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանն ու Հայկոոպի վարչությանը` ապահովել հանրապետության բնակչությանը նախնական պատվերների կտրոններով ալյուրի վաճառք` մեկ կիլոգրամը 30 ռուբլով (այդ թվում` 7,5 տոկոս առևտրական զեղչ), քաղաքների և շրջկենտրոնների մեկ բնակչին` 1 կգ, իսկ գյուղական բնակավայրերի մեկ բնակչին` 0,5 կգ:
2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանն ու Հայկոոպի վարչությանը` օպերատիվ հսկողություն իրականացնել սույն որոշման կատարման նկատմամբ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ պաշտոնակատար |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |