ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԱԼՅՈՒՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 642
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Չի գործում (30.12.1992-11.01.2000)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/10-11-12, հոկտ., նոյեմբ., դեկտեմբ. 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 1992 թ. N 642

Քաղ. Երևան

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ԱԼՅՈՒՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի նոյեմբերի 18-ի որոշման, և 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության բնակչությանը կառավարության որոշմամբ սահմանված նորմաներից պակաս հացի հատկացման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանն ու Հայկոոպի վարչությանը` ապահովել հանրապետության բնակչությանը նախնական պատվերների կտրոններով ալյուրի վաճառք` մեկ կիլոգրամը 30 ռուբլով (այդ թվում` 7,5 տոկոս առևտրական զեղչ), քաղաքների և շրջկենտրոնների մեկ բնակչին` 1 կգ, իսկ գյուղական բնակավայրերի մեկ բնակչին` 0,5 կգ:

2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, առևտրի նախարարությանն ու Հայկոոպի վարչությանը` օպերատիվ հսկողություն իրականացնել սույն որոշման կատարման նկատմամբ:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ պաշտոնակատար

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.01.2000, N 4 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան