ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հոկտեմբերի 2026 թվականի N 1507-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1323-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 11-ի ՀՕ-28-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով և 7-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նկարագրված՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) օտարման նպատակն է կրթության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը՝ ծրագրի իրականացման միջոցով, և այն ողջամտորեն իրագործելի է ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ սահմանված ժամկետներում՝ ըստ ծրագրի իրականացման փուլերի․
2) ծրագրի իրականացման հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ծրագիրը միտված է տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։ Ծրագիրը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին․
3) ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականության օտարման, քանի որ դրանք գտնվում են Ակադեմիական քաղաքի համար նախատեսված կառուցապատման գոտում, և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ու համապատասխան ենթակառուցվածքների կառուցումն առանց դրանց օտարման.
4) օտարվող սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ օտարվող սեփականության նկատմամբ իրականացվող միջամտությունը սահմանափակվում է ծրագրի իրականացման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ծավալով, օտարումը կատարվելու է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ օրենքով սահմանված նախնական և համարժեք փոխհատուցմամբ․
5) օտարվող սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը և օգտագործվելու է բացառապես ծրագրի իրականացման նպատակով։
2. Սահմանել, որ՝
1) օտարվող սեփականության ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը.
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում 2028 թվականի հունվարի 31-ը.
3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն է.
4) օտարման նպատակի իրագործումն սկսելու վերջնաժամկետ է սահմանվում 2031 թվականի օգոստոսի 31-ը, իսկ ավարտելու վերջնաժամկետ՝ 2035 թվականի դեկտեմբերի 31-ը.
5) օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1028-Ն որոշմամբ սահմանված կարգով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում.
6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն այն ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստր՝ որոշումից ծագող տվյալներն իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլելու համար․
7) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ապահովում է սույն որոշման՝ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցումն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված անձանց:
3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման հիման վրա իրականացված օտարման գործընթացների շրջանակներում կազմված կամ ստացված բոլոր փաստաթղթերը, նյութերը, գործերը և, առկայության դեպքում, էլեկտրոնային շտեմարանները։ Սույն կետով փոխանցված փաստաթղթերը, նյութերը և դրանցում պարունակվող տվյալները կարող են օգտագործվել միայն որպես տեղեկատվական նյութ։ Դրանք սույն որոշմամբ սկսվող օտարման գործընթացի շրջանակներում կատարված գործողություններ չեն համարվում և չեն փոխարինում գործող օրենսդրությամբ պահանջվող գործողություններին։ Սույն որոշմամբ նախատեսված գույքերի օտարման գործընթացի բոլոր գործողություններն իրականացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։
4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1323-Ն որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1507-Ն որոշման |
ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՍԽԵՄԱ
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1507-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
|
NN ը/կ |
Կադաստրային ծածկագիրը |
Անշարժ գույքի հասցեն կամ գտնվելու վայրը |
|
1 |
01-001-0525-0003 |
Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 86/1 |
|
2 |
01-001-0525-0004 |
Երևան, Աջափնյակ, Սիլիկյան 12-րդ փողոց 86/2 |
|
3 |
01-001-0611-0039 |
Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/20 հողամաս |
|
4 |
01-001-0611-0045 | |
|
5 |
01-001-0611-0046 | |
|
6 |
01-001-0403-0001 |
Երևան, Աջափնյակ |
|
7 |
01-001-0519-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
8 |
01-001-0520-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
9 |
01-001-0521-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
10 |
01-001-0522-0002 |
Երևան,Աջափնյակ |
|
11 |
01-001-0525-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
12 |
01-001-0525-0005 |
Երևան,Աջափնյակ |
|
13 |
01-001-0526-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
14 |
01-001-0530-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
15 |
01-001-0611-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
16 |
01-001-0611-0004 |
Երևան,Աջափնյակ |
|
17 |
01-001-0611-0010 |
Երևան,Աջափնյակ |
|
18 |
01-001-0611-0017 |
Երևան,Աջափնյակ |
|
19 |
01-001-0611-0041 |
Երևան,Աջափնյակ |
|
20 |
01-001-0611-0047 |
Երևան,Աջափնյակ |
|
21 |
01-001-1264-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
22 |
01-001-1268-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
23 |
01-001-1269-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
24 |
01-001-1305-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
25 |
01-001-1306-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
26 |
01-001-1307-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
27 |
01-001-1309-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
28 |
01-001-1311-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
29 |
01-001-1512-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
30 |
01-001-1272-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
31 |
01-001-0611-0005 |
Երևան,Աջափնյակ |
|
32 |
01-001-0611-0011 |
Երևան,Աջափնյակ |
|
33 |
01-001-0611-0040 |
Երևան,Աջափնյակ |
|
34 |
01-001-0611-0003 |
Երևան,Աջափնյակ |
|
35 |
01-001-0611-0002 |
Երևան,Աջափնյակ |
|
36 |
01-001-0611-0020 |
Երևան,Աջափնյակ |
|
37 |
01-001-0530-0004 |
Երևան,Աջափնյակ |
|
38 |
01-001-1304-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
39 |
01-001-1266-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
40 |
01-001-1265-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
41 |
01-001-0521-0006 |
Երևան,Աջափնյակ |
|
42 |
01-001-0521-0007 |
Երևան,Աջափնյակ |
|
43 |
01-001-0521-0008 |
Երևան,Աջափնյակ |
|
44 |
01-001-0522-0004 |
Երևան,Աջափնյակ |
|
45 |
01-001-0522-0005 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 84 հողամաս |
|
46 |
01-001-0525-0002 |
Երևան,Աջափնյակ, գ.Հաղթանակ 1-ին փողոց 1/20 հողամաս |
|
47 |
01-001-0530-0005 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/7 |
|
48 |
01-001-0530-0006 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/6 |
|
49 |
01-001-0530-0008 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/4 |
|
50 |
01-001-0530-0009 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78 |
|
51 |
01-001-0611-0013 |
Երևան,Աջափնյակ |
|
52 |
01-001-0611-0021 |
Երևան,Աջափնյակ |
|
53 |
01-001-0611-0022 |
Երևան,Աջափնյակ |
|
54 |
01-001-0611-0025 |
Երևան,Աջափնյակ |
|
55 |
01-001-0611-0026 |
Երևան,Աջափնյակ |
|
56 |
01-001-0611-0027 |
Երևան,Աջափնյակ |
|
57 |
01-001-0611-0028 |
Երևան,Աջափնյակ |
|
58 |
01-001-0611-0030 |
Երևան,Աջափնյակ |
|
59 |
01-001-1271-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
60 |
01-001-5010-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
61 |
01-001-0611-0016 |
Երևան,Աջափնյակ |
|
62 |
01-001-0402-0001 |
Երևան,Աջափնյակ |
|
63 |
01-001-0530-0002 |
Երևան,Աջափնյակ |
|
64 |
01-001-0530-0003 |
Երևան,Աջափնյակ |
|
65 |
01-001-0530-0007 |
Երևան,Աջափնյակ |
|
66 |
01-001-0530-0010 |
Երևան,Աջափնյակ |
|
67 |
01-001-0403-0038 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց վերջնամաս |
|
68 |
01-001-0403-0039 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/1 շինություն |
|
69 |
01-001-0403-0040 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/2 շինություն |
|
70 |
01-001-0403-0041 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52 |
|
71 |
01-001-0403-0042 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս կից արտադրամաս |
|
72 |
01-001-0403-0043 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/5 |
|
73 |
01-001-0403-0045 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 60/1 |
|
74 |
01-001-0403-0047 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/2 շինություն |
|
75 |
01-001-0403-0048 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան 12-րդ փողոց 55/3 բնակելի տուն |
|
76 |
01-001-0403-0050 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/4 արտադրամաս |
|
77 |
01-001-0403-0058 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 72/8 տարածք |
|
78 |
01-001-0521-0010 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104/1 |
|
79 |
01-001-0530-0013 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78 |
|
80 |
01-001-0611-0006 |
Երևան,Աջափնյակ, Սպանդարյան արդյունաբերական հանգույցում արտադրամաս |
|
81 |
01-001-0611-0008 |
Երևան,Աջափնյակ, գ.Հաղթանակ, փողոց Սպանդարյան արդյունաբերական հանգույց |
|
82 |
01-001-0611-0009 |
Երևան,Աջափնյակ, Սպանդարյան թաղամաս |
|
83 |
01-001-0611-0012 |
Երևան,Աջափնյակ,Սպանդարյան թաղամաս 5/7 |
|
84 |
01-001-0611-0035 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս ավտոձեռնարկություն |
|
85 |
01-001-0611-0036 |
Երևան,Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց 1-ին նրբանցք 77 |
|
86 |
01-001-0611-0044 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 128/8 |
|
87 |
02-095-0213-0030 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
|
88 |
02-095-0213-0031 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
|
89 |
02-095-0213-0032 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
|
90 |
02-095-0213-0033 |
Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս |
|
91 |
01-001-0521-0003 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104 |
|
92 |
01-001-0521-0004 | |
|
93 |
01-001-0521-0011 | |
|
94 |
01-001-0611-0048 |
Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/18 |
|
95 |
01-001-0611-0049 | |
|
96 |
01-001-0526-0002 |
Երևան,Աջափնյակ |
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1507-Ն որոշման |
ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՍԽԵՄԱ
|
Հայաստանի Հանրապետության |
Լ. Մակունց |
|
16.10.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2026 թվական: