ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1323-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1507-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
Գործում է (17.10.2026-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.12-2026.10.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2026 թվականի N 1507-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1323-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ««Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2026 թվականի փետրվարի 11-ի ՀՕ-28-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով և 7-րդ հոդվածով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նկարագրված՝ Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող տարածքների (այսուհետ՝ օտարվող սեփականություն) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝

1) օտարման նպատակն է կրթության, սպորտի, ինչպես նաև գիտության կամ մշակույթի զարգացման ապահովումը՝ ծրագրի իրականացման միջոցով, և այն ողջամտորեն իրագործելի է ծրագրի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 26-ի N 228-Լ որոշմամբ սահմանված ժամկետներում՝ ըստ ծրագրի իրականացման փուլերի․

2) ծրագրի իրականացման հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ծրագիրը միտված է տնտեսական կայուն և առաջընթաց զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ժամանակակից կրթական, հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող միջավայր ստեղծելու միջոցով։ Ծրագիրը երաշխավորելու է ձեռք բերված գիտելիքի լավագույն կիրառությունը` ծառայելով հանրությանը` սոցիալական, տնտեսական և մշակութային մարտահրավերների հաղթահարման համար, ինչպես նաև հանրային և մասնավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ապահովելու է ստեղծվող գիտելիքի, տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրումն ու ծառայեցումը հանրային բարեկեցությանն ու առաջընթացին․

3) ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց օտարվող սեփականության օտարման, քանի որ դրանք գտնվում են Ակադեմիական քաղաքի համար նախատեսված կառուցապատման գոտում, և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումն ու համապատասխան ենթակառուցվածքների կառուցումն առանց դրանց օտարման.

4) օտարվող սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ օտարվող սեփականության նկատմամբ իրականացվող միջամտությունը սահմանափակվում է ծրագրի իրականացման համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ծավալով, օտարումը կատարվելու է օրենքով սահմանված կարգով, այդ թվում՝ օրենքով սահմանված նախնական և համարժեք փոխհատուցմամբ․

5) օտարվող սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը և օգտագործվելու է բացառապես ծրագրի իրականացման նպատակով։

2. Սահմանել, որ՝

1) օտարվող սեփականության ձեռք բերողն է Հայաստանի Հանրապետությունը.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում 2028 թվականի հունվարի 31-ը.

3) օտարվող սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն է.

4) օտարման նպատակի իրագործումն սկսելու վերջնաժամկետ է սահմանվում 2031 թվականի օգոստոսի 31-ը, իսկ ավարտելու վերջնաժամկետ՝ 2035 թվականի դեկտեմբերի 31-ը.

5) օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի հուլիսի 9-ի N 1028-Ն որոշմամբ սահմանված կարգով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում.

6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն այն ներկայացնում է անշարժ գույքի պետական ռեգիստր՝ որոշումից ծագող տվյալներն իրավական կադաստրի տեղեկատվության կազմում արտացոլելու համար․

7) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ապահովում է սույն որոշման՝ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով ծանուցումն օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված անձանց:

3. Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1323-Ն որոշման հիման վրա իրականացված օտարման գործընթացների շրջանակներում կազմված կամ ստացված բոլոր փաստաթղթերը, նյութերը, գործերը և, առկայության դեպքում, էլեկտրոնային շտեմարանները։ Սույն կետով փոխանցված փաստաթղթերը, նյութերը և դրանցում պարունակվող տվյալները կարող են օգտագործվել միայն որպես տեղեկատվական նյութ։ Դրանք սույն որոշմամբ սկսվող օտարման գործընթացի շրջանակներում կատարված գործողություններ չեն համարվում և չեն փոխարինում գործող օրենսդրությամբ պահանջվող գործողություններին։ Սույն որոշմամբ նախատեսված գույքերի օտարման գործընթացի բոլոր գործողություններն իրականացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով։

4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» N 1323-Ն որոշումը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

16.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1507-Ն որոշման

 

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՍԽԵՄԱ

 

Ներմուծեք նկարագրությունը_24804

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

16.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1507-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԱՍՈՒՆԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ` ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Կադաստրային

ծածկագիրը

Անշարժ գույքի հասցեն կամ գտնվելու վայրը

1

01-001-0525-0003

Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 86/1

2

01-001-0525-0004

Երևան, Աջափնյակ, Սիլիկյան 12-րդ փողոց 86/2

3

01-001-0611-0039

Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/20 հողամաս

4

01-001-0611-0045

5

01-001-0611-0046

6

01-001-0403-0001

Երևան, Աջափնյակ

7

01-001-0519-0001

Երևան,Աջափնյակ

8

01-001-0520-0001

Երևան,Աջափնյակ

9

01-001-0521-0001

Երևան,Աջափնյակ

10

01-001-0522-0002

Երևան,Աջափնյակ

11

01-001-0525-0001

Երևան,Աջափնյակ

12

01-001-0525-0005

Երևան,Աջափնյակ

13

01-001-0526-0001

Երևան,Աջափնյակ

14

01-001-0530-0001

Երևան,Աջափնյակ

15

01-001-0611-0001

Երևան,Աջափնյակ

16

01-001-0611-0004

Երևան,Աջափնյակ

17

01-001-0611-0010

Երևան,Աջափնյակ

18

01-001-0611-0017

Երևան,Աջափնյակ

19

01-001-0611-0041

Երևան,Աջափնյակ

20

01-001-0611-0047

Երևան,Աջափնյակ

21

01-001-1264-0001

Երևան,Աջափնյակ

22

01-001-1268-0001

Երևան,Աջափնյակ

23

01-001-1269-0001

Երևան,Աջափնյակ

24

01-001-1305-0001

Երևան,Աջափնյակ

25

01-001-1306-0001

Երևան,Աջափնյակ

26

01-001-1307-0001

Երևան,Աջափնյակ

27

01-001-1309-0001

Երևան,Աջափնյակ

28

01-001-1311-0001

Երևան,Աջափնյակ

29

01-001-1512-0001

Երևան,Աջափնյակ

30

01-001-1272-0001

Երևան,Աջափնյակ

31

01-001-0611-0005

Երևան,Աջափնյակ

32

01-001-0611-0011

Երևան,Աջափնյակ

33

01-001-0611-0040

Երևան,Աջափնյակ

34

01-001-0611-0003

Երևան,Աջափնյակ

35

01-001-0611-0002

Երևան,Աջափնյակ

36

01-001-0611-0020

Երևան,Աջափնյակ

37

01-001-0530-0004

Երևան,Աջափնյակ

38

01-001-1304-0001

Երևան,Աջափնյակ

39

01-001-1266-0001

Երևան,Աջափնյակ

40

01-001-1265-0001

Երևան,Աջափնյակ

41

01-001-0521-0006

Երևան,Աջափնյակ

42

01-001-0521-0007

Երևան,Աջափնյակ

43

01-001-0521-0008

Երևան,Աջափնյակ

44

01-001-0522-0004

Երևան,Աջափնյակ

45

01-001-0522-0005

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 84

հողամաս

46

01-001-0525-0002

Երևան,Աջափնյակ, գ.Հաղթանակ 1-ին փողոց 1/20 հողամաս

47

01-001-0530-0005

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/7

48

01-001-0530-0006

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/6

49

01-001-0530-0008

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78/4

50

01-001-0530-0009

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78

51

01-001-0611-0013

Երևան,Աջափնյակ

52

01-001-0611-0021

Երևան,Աջափնյակ

53

01-001-0611-0022

Երևան,Աջափնյակ

54

01-001-0611-0025

Երևան,Աջափնյակ

55

01-001-0611-0026

Երևան,Աջափնյակ

56

01-001-0611-0027

Երևան,Աջափնյակ

57

01-001-0611-0028

Երևան,Աջափնյակ

58

01-001-0611-0030

Երևան,Աջափնյակ

59

01-001-1271-0001

Երևան,Աջափնյակ

60

01-001-5010-0001

Երևան,Աջափնյակ

61

01-001-0611-0016

Երևան,Աջափնյակ

62

01-001-0402-0001

Երևան,Աջափնյակ

63

01-001-0530-0002

Երևան,Աջափնյակ

64

01-001-0530-0003

Երևան,Աջափնյակ

65

01-001-0530-0007

Երևան,Աջափնյակ

66

01-001-0530-0010

Երևան,Աջափնյակ

67

01-001-0403-0038

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց

վերջնամաս

68

01-001-0403-0039

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/1

շինություն

69

01-001-0403-0040

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52/2

շինություն

70

01-001-0403-0041

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 52

71

01-001-0403-0042

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս կից արտադրամաս

72

01-001-0403-0043

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/5

73

01-001-0403-0045

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 60/1

74

01-001-0403-0047

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/2

շինություն

75

01-001-0403-0048

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան 12-րդ փողոց 55/3 բնակելի տուն

76

01-001-0403-0050

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 55/4

արտադրամաս

77

01-001-0403-0058

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 72/8

տարածք

78

01-001-0521-0010

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104/1

79

01-001-0530-0013

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 78

80

01-001-0611-0006

Երևան,Աջափնյակ, Սպանդարյան արդյունաբերական

հանգույցում արտադրամաս

81

01-001-0611-0008

Երևան,Աջափնյակ, գ.Հաղթանակ, փողոց Սպանդարյան

արդյունաբերական հանգույց

82

01-001-0611-0009

Երևան,Աջափնյակ, Սպանդարյան թաղամաս

83

01-001-0611-0012

Երևան,Աջափնյակ,Սպանդարյան թաղամաս 5/7

84

01-001-0611-0035

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս ավտոձեռնարկություն

85

01-001-0611-0036

Երևան,Աջափնյակ, Հաղթանակի 1-ին փողոց 1-ին նրբանցք 77

86

01-001-0611-0044

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 128/8

87

02-095-0213-0030

Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ

հողամաս

88

02-095-0213-0031

Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ

հողամաս

89

02-095-0213-0032

Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ

հողամաս

90

02-095-0213-0033

Մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, գյուղ Սասունիկ հողամաս

91

01-001-0521-0003

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 104

92

01-001-0521-0004

93

01-001-0521-0011

94

01-001-0611-0048

Երևան,Աջափնյակ, Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոց 90/18

95

01-001-0611-0049

96

01-001-0526-0002

Երևան,Աջափնյակ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

16.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2026 թվականի

հոկտեմբերի 15-ի N 1507-Ն որոշման

ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄՈՏԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ՍԽԵՄԱ

Ներմուծեք նկարագրությունը_24805

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Լ. Մակունց

16.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան