ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 1992 թ. N 358
Քաղ. Երևան
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ արտադրության ու իրացման ծախսերի մակարդակի զգալի բարձրացման պայմաններում առանձին ապրանքատեսակների իրացումը խթանելու, գների հետագա աճը կանխելու նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
|
Ապրանքների անվանումը |
Դրույքաչափը տոկոսներով` բացթողման գներով ապրանքի արժեքի նկատմամբ |
|
1 |
2 |
| Սննդային սպիրտ |
70 |
| Օղի |
50 |
| Լիկյորի-օղու արտադրանք |
60 |
| Խաղողի գինիներ |
25 |
| Կոնյակ |
50 |
| Շամպայն գինիներ |
40 |
| Ոգելից թուրմ |
25 |
| Շոկոլադ |
34 |
| Ծխախոտի արտադրանք` |
|
|
1-ին կարգի սիգարետներ ֆիլտրով |
25 |
|
2-րդ և 3-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով |
15 |
|
4-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով |
5 |
| Մարդատար ավտոմեքենաների անվադողեր |
45 |
| Ոսկերչական իրեր (ներառյալ ադամանդներով իրերը) |
10 |
| Մորթի և մորթեղեն |
20 |
| Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանք |
30 |
| Գորգեր և գորգագործական արտադրանք (մեքենայական արտադրություն) |
10 |
| Բնական կաշվից հագուստ |
30 |
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` 5-օրյա ժամկետում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 20-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշումից և Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումից բխող փոփոխություններ մտցնել գործող հրահանգների և ցուցումների մեջ:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մինչև 1992 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել ներմուծվող ապրանքների ակցիզային հարկով հարկման կարգը:
4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը գործողության մեջ են դրվում որոշման ընդունման պահից:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |