ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 358
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ
Կարգավիճակ
(20.06.1992-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունիսի 1992 թ. N 358

Քաղ. Երևան

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ազատ գների և սակագների անցնելու կապակցությամբ արտադրության ու իրացման ծախսերի մակարդակի զգալի բարձրացման պայմաններում առանձին ապրանքատեսակների իրացումը խթանելու, գների հետագա աճը կանխելու նպատակով և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

 

Ապրանքների անվանումը

Դրույքաչափը տոկոսներով`

բացթողման գներով ապրանքի

արժեքի նկատմամբ

1

2

Սննդային սպիրտ

70

Օղի

50

Լիկյորի-օղու արտադրանք

60

Խաղողի գինիներ

25

Կոնյակ

50

Շամպայն գինիներ

40

Ոգելից թուրմ

25

Շոկոլադ

34

Ծխախոտի արտադրանք`

 

1-ին կարգի սիգարետներ ֆիլտրով

25

2-րդ և 3-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով

15

4-րդ կարգի սիգարետներ ֆիլտրով

5

Մարդատար ավտոմեքենաների անվադողեր

45

Ոսկերչական իրեր (ներառյալ ադամանդներով իրերը)

10

Մորթի և մորթեղեն

20

Բարձրորակ ճենապակյա և բյուրեղապակյա արտադրանք

30

Գորգեր և գորգագործական արտադրանք (մեքենայական արտադրություն)

10

Բնական կաշվից հագուստ

30

 

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` 5-օրյա ժամկետում «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի մայիսի 20-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման մասին» որոշումից և Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշումից բխող փոփոխություններ մտցնել գործող հրահանգների և ցուցումների մեջ:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` մինչև 1992 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել ներմուծվող ապրանքների ակցիզային հարկով հարկման կարգը:

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը գործողության մեջ են դրվում որոշման ընդունման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.12.1994, N 606 ---------
12.11.1992, N 564 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան