Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 585-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 41,225,985 դրամ ընդհանուր արժողությամբ «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի մասնակի վերանորոգում, տարածքի բարեկարգում և թթվածնային կայանի կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Արսսաթան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09211788) 2026 թվականի օգոստոսի 3-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԲՀ-01/26 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 41,225,985 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
07.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 585-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԲԵՐԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ, ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»
|
1. |
Ծրագրի նպատակը |
Բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է վերանորոգել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի վիրահատարանը, բարեկարգել տարածքը և կառուցել թթվածնային կայան։ |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից։ |
|
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)։ |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)։ |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը եւ բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաք, առողջապահական։ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
41,225,985 դրամ։ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն (ՀՎՀՀ՝ 07806692, հասցե՝ Ա. Մանուկյան փողոցի 25 շենք, 4201)։ |
|
8. |
Ծրագրի իրականացման տեւողությունը |
2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը։ |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը եւ ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախատեսվում է վերանորոգել Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի վիրահատարանը, բարեկարգել տարածքը և կառուցել թթվածնային կայան։ Վերանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են պատերի հիմնակմախքի վերանորոգման, նոր դռների և պատուհանների տեղադրման, հատակների փոխարինման, աստիճանավանդակի վերանորոգման, ներքին և արտաքին հարդարման և օդափոխության համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները, ասֆալտապատվելու է բակային տարածքը, կառուցվելու է թթվածնային կայան։ Իրականացվելու է՝ 2026 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ 41,225,985 դրամի չափով։ |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները եւ նախատեսվող գինը |
«Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական մասնաշենքի վիրահատարանի վերանորոգում, տարածքի բարեկարգում և թթվածնային կայանի կառուցում՝ 41,225,985 դրամի չափով։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Նախատեսված չեն։ |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի համայնքապետարան։ |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
07.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |