ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
ԹԻՎ 7105-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԲԻԹԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 10-ի եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԲԻԹԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի» լիցենզիա։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա.Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։
|
8/22/2026 |
|