ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԲԻԹԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 7105-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
22.08.2026
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

 

ԹԻՎ 7105-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԲԻԹԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի թիվ 12-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի օգոստոսի 10-ի եզրակացությունը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «ԲԻԹԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտրի» լիցենզիա։

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա.Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։

 

8/22/2026
 


Ա. Սարգսյան