ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«21» «օգոստոսի» 2026 թվական |
N 276-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել.
1) 2026-2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,
2) 2026-2027 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի և շնագայլի անսահմանափակ որս,
3) 2026-2027 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել գայլի մեկ առանձնյակի որս։
2. Որս իրականացնել՝
1) 2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ՝ բացառապես չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերին,
2) 2026 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը` բացառապես հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերին։
3. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ՝ որսի իրականացումն ամբողջությամբ արգելվում է:
4. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։
5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հ. Մաթևոսյան | |
|
8/21/2026 |
|
|
Երևան |
|
|
Հավելված Շրջակա միջավայրի նախարարի 2026 թվականի օգոստոսի 21-ի N 276-Ն հրամանի |
ՑԱՆԿ
2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ
|
Հ/Հ |
ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ |
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ |
|
1. |
Լոր |
2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 18-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 98900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
2. |
Քարակաքավ |
2026 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 13750 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
3. |
Թխակապույտ աղավնի |
2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 42900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
4. |
Անտառային աղավնի |
2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1600 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
5. |
Կռնչան բադ |
2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 25000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
6. |
Սուլող մրտիմն |
2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 7000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
7. |
Սև փարփար |
2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 31000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
8. |
Եղեգնահավ |
2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
9. |
Մորակտցար |
2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 3000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
10. |
Նապաստակ |
2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 27-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 555 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
11. |
Փորսուղ |
2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 162 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
12. |
Քարակզաքիս |
2026 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2027 թվականի փետրվարի 7-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 428 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
13. |
Վայրի խոզ |
2026 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 27-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 74 հատ, որսորդների յուրաքանչյուր խումբ (4 և ավելի)՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում), |
|
14. |
Աղվես |
2026 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2027 թվականի հունվարի 3-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում): |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական: