ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ 2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 276-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.08.17-2026.08.30 Պաշտոնական հրապարակման օրը 24.08.2026
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.08.2026
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.08.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2026

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

«21» «օգոստոսի» 2026 թվական

N 276-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել.

1) 2026-2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները՝ համաձայն հավելվածի,

2) 2026-2027 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի և շնագայլի անսահմանափակ որս,

3) 2026-2027 թվականների որսաշրջանի ընթացքում սույն հրամանի հավելվածով սահմանված կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձինք կարող են իրականացնել գայլի մեկ առանձնյակի որս։

2. Որս իրականացնել՝

1) 2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 18-ը ներառյալ՝ բացառապես չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերին,

2) 2026 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը` բացառապես հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերին։

3. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 30-ը ներառյալ՝ որսի իրականացումն ամբողջությամբ արգելվում է:

4. Շրջակա միջավայրի նախարարության կենսառեսուրսների կառավարման վարչության պետին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1429-Ն որոշման, կազմակերպել կենդանական աշխարհի օբյեկտների` սոցիալական նպատակով օգտագործման մասին պայմանագրերի կնքումը։

5. Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-նախարարի մամուլի քարտուղարին՝ ապահովել սույն հրամանի լուսաբանումը զանգվածային լրատվության միջոցներով։

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հ. Մաթևոսյան

8/21/2026

 

Երևան

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2026 թվականի օգոստոսի 21-ի

N 276-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

2026-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ

 

Հ/Հ

ԿԵՆԴԱՆԱՏԵՍԱԿԸ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1.

Լոր

2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև հոկտեմբերի 18-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 98900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 10 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

2.

Քարակաքավ

2026 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 27-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 13750 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

3.

Թխակապույտ աղավնի

2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 42900 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 4 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

4.

Անտառային աղավնի

2026 թվականի օգոստոսի 29-ից մինչև դեկտեմբերի 6-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 1600 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

5.

Կռնչան բադ

2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 25000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

6.

Սուլող մրտիմն

2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 7000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

7.

Սև փարփար

2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 31000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 3 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

8.

Եղեգնահավ

2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 2000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

9.

Մորակտցար

2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև 2027 թվականի փետրվարի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 3000 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

10.

Նապաստակ

2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 27-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 555 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

11.

Փորսուղ

2026 թվականի հոկտեմբերի 3-ից մինչև նոյեմբերի 21-ը, բացառությամբ 2026 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 162 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

12.

Քարակզաքիս

2026 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2027 թվականի փետրվարի 7-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 428 հատ, յուրաքանչյուր որսորդ՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

13.

Վայրի խոզ

2026 թվականի նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 27-ը, (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ 74 հատ, որսորդների յուրաքանչյուր խումբ (4 և ավելի)՝ 1 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում),

14.

Աղվես

2026 թվականի նոյեմբերի 14-ից մինչև 2027 թվականի հունվարի 3-ը (որսի ենթակա ընդհանուր քանակությունը՝ անսահմանափակ, յուրաքանչյուր որսորդ՝ 2 հատից ոչ ավել որս/օրվա ընթացքում):

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2026 թվական: