ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 1993 թ. N 536
Քաղ. Երևան
1993 ԹՎԱԿԱՆԻ ԲԵՐՔԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1993 թվականի բերքից բնակչությունից հացահատիկի գնումը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` իրականացնել պարենային հացահատիկի` ցորենի, հաճարի, գարու պետական գնումներ` մեկ տոննան համապատասխանաբար մինչև 200 հազ. ռուբլով, 120 հազար ռուբլով և 110 հազար ռուբլով, սերմացուներինը` 30 տոկոս, իսկ գարեջրի գարունը` 20 տոկոս հավելավճարով:
2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` 1993 թվականի բերքից հացահատիկի և սերմացուի մթերումների դիմաց 1993 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ բնակչությանը դեռևս չփոխանցված գումարները վերահաշվարկել` հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով սահմանված մթերման գները:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 23-ի «1993 թվականի բերքից հացահատիկի մթերման լրացուցիչ միջոցառումների մասին» N 478 որոշումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ մտցնել 1993 թվականի հոկտեմբերի 25-ից:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |