ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԲԵՐՔԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 536
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/10, հոկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 հոկտեմբերի 1993 թ. N 536

Քաղ. Երևան

 

1993 ԹՎԱԿԱՆԻ ԲԵՐՔԻՑ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՄԹԵՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1993 թվականի բերքից բնակչությունից հացահատիկի գնումը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` իրականացնել պարենային հացահատիկի` ցորենի, հաճարի, գարու պետական գնումներ` մեկ տոննան համապատասխանաբար մինչև 200 հազ. ռուբլով, 120 հազար ռուբլով և 110 հազար ռուբլով, սերմացուներինը` 30 տոկոս, իսկ գարեջրի գարունը` 20 տոկոս հավելավճարով:

2. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` 1993 թվականի բերքից հացահատիկի և սերմացուի մթերումների դիմաց 1993 թ. հոկտեմբերի 24-ի դրությամբ բնակչությանը դեռևս չփոխանցված գումարները վերահաշվարկել` հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետով սահմանված մթերման գները:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 23-ի «1993 թվականի բերքից հացահատիկի մթերման լրացուցիչ միջոցառումների մասին» N 478 որոշումը:

4. Սույն որոշումը ուժի մեջ մտցնել 1993 թվականի հոկտեմբերի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան