ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հուլիսի 1993 թ. N 342
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
ԵՀ խորհրդի 1991 թ. դեկտեմբերի 16-ի N 91/698 ԵԵՍ որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող փոխառության ժամանակին ստացման և նպատակային օգտագործման համար, հենվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1993 թ. հունիսի 23-ի համաձայնագրի ռատիֆիկացման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդշինբանկի և Եվրոպական տնտեսական համագործակցության միջև 1993 թ. ապրիլի 21-ին ստորագրված փոխառության վերաբերյալ համաձայնագրին համապատասխան համաձայնություն տալ 20 մլն էկյու գումարով փոխառություն ստանալու համար:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդշինբանկի պրեզիդենտ Ալեքսանդր Ստեփանի Վարդանովին, արդշինբանկի վարկային բաժնի պետ Լևոն Ավագի Գրիգորյանին, արդշինբանկի արտաքին տնտեսական կապերի բաժնի գլխավոր մասնագետ Բորիս Հովհաննեսի Կարապետյանին` ներկայացնել և կատարել փոխառության վերաբերյալ համաձայնագիրը:
3. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` իրականացնել ցորենի և գյուղատնտեսական մթերքների գնումների ու Հայաստանի ներմուծումը ապահովող անհրաժեշտ միջոցառումներ:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |