ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-Ի ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 342
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.07.1993-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/7-8, հուլիս, օգոստոս 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.07.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.1993

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հուլիսի 1993 թ. N 342

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԵՀ խորհրդի 1991 թ. դեկտեմբերի 16-ի N 91/698 ԵԵՍ որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող փոխառության ժամանակին ստացման և նպատակային օգտագործման համար, հենվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1993 թ. հունիսի 23-ի համաձայնագրի ռատիֆիկացման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդշինբանկի և Եվրոպական տնտեսական համագործակցության միջև 1993 թ. ապրիլի 21-ին ստորագրված փոխառության վերաբերյալ համաձայնագրին համապատասխան համաձայնություն տալ 20 մլն էկյու գումարով փոխառություն ստանալու համար:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արդշինբանկի պրեզիդենտ Ալեքսանդր Ստեփանի Վարդանովին, արդշինբանկի վարկային բաժնի պետ Լևոն Ավագի Գրիգորյանին, արդշինբանկի արտաքին տնտեսական կապերի բաժնի գլխավոր մասնագետ Բորիս Հովհաննեսի Կարապետյանին` ներկայացնել և կատարել փոխառության վերաբերյալ համաձայնագիրը:

3. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը` իրականացնել ցորենի և գյուղատնտեսական մթերքների գնումների ու Հայաստանի ներմուծումը ապահովող անհրաժեշտ միջոցառումներ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան