ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հուլիսի 2026 թվականի N 97-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «8 186 368 700 (ութ միլիարդ հարյուր ութսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «8 116 900 700 (ութ միլիարդ մեկ հարյուր տասնվեց միլիոն ինը հարյուր հազար յոթ հարյուր)» թվով և բառերով,
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «10 431 140 000 (տասը միլիարդ չորս հարյուր երեսունմեկ միլիոն հարյուր քառասուն հազար)» թիվը և բառերը փոխարինել «10 361 672 000(տասը միլիարդ երեք հարյուր վաթսունմեկ միլիոն վեց հարյուր յոթանասուներկու հազար)» թվով և բառերով:
2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1,2,3,4, հավելվածների:
3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Կողմ -17
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ Լ. ԱՆԱՆՅԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կ. ԼԱԼԱԶԱՐՅԱՆ Ս. ԷԼԲԱԿՅԱՆ Ս. ՄԵԼԻՔՅԱՆ Խ. ՄԵԼԻՔՅԱՆ Ս. ԱԴԱՄՅԱՆ Հ. ԳԵՎՈՐԳՅԱՆ Լ. ԳԱՍՊԱՐՅԱՆ Կ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Վ. ԵԴԻԳԱՐՅԱՆ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ Ռ. ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս. ՄՈՍՈՅԱՆ Կ. ՍԻՄՈՆՅԱՆ Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ |
Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ |
|
2026թ. հուլիսի 15 ք. Գյումրի |
|
Հավելված 1` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թ.-ի |
|
Շիրակի մարզի Գյումրի համայնքի |
|
Հավելված 2` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թ.-ի |
|
Շիրակի մարզի Գյումրի համայնքի |
|
Հավելված 3` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թ.-ի |
|
Շիրակի մարզի Գյումրի համայնքի |
|
Հավելված 4` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2026 թ.-ի |
|
Շիրակի մարզի Գյումրի համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: