ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3103-Ա |
«22» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի22.06.2026 թ. հ. 3103-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Աստղիկ Հովհաննիսյան |
Գ. Շերամի փողոց, հ.35 շենք, հ.12 |
բնակարան |
Արտավազդ Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Շերամի փողոցի հ.35 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07042026-01-0375, ընդհ. բաժն. 2.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Շերամի փողոց, հ.35 շենք, բն.12/1 |
010739C3GBZD |
|
|
2 |
Աստղիկ Հովհաննիսյան |
Կ. Հալաբյան փողոց, հ.20/16 շենք, հ.99 |
բնակարան |
Արա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Կ. Հալաբյան փողոցի հ.20/16 շենքի հ.99 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17042026-01-0142, ընդհ. բաժն. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 62.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կ. Հալաբյան փողոց, հ.20/16 շենք, բն.99/1 |
01013LWVLKAK |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |