ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3103-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.06.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.06.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3103-Ա

«22» հունիսի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

22.06.2026 թ.

հ. 3103-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Աստղիկ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Արտավազդ Վիրաբյան
/սեփականատեր/

Գ. Շերամի փողոց, հ.35 շենք, հ.12

բնակարան

Արտավազդ Վիրաբյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Շերամի փողոցի հ.35 շենքի հ.12 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07042026-01-0375, ընդհ. բաժն. 2.5քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 44.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Շերամի փողոց, հ.35 շենք, բն.12/1

010739C3GBZD

 

2

Աստղիկ Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Արա Սարգսյան
/սեփականատեր/

Կ. Հալաբյան փողոց, հ.20/16 շենք, հ.99

բնակարան

Արա Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Կ. Հալաբյան փողոցի հ.20/16 շենքի հ.99 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.17042026-01-0142, ընդհ. բաժն. 1.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 62.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կ. Հալաբյան փողոց, հ.20/16 շենք, բն.99/1

01013LWVLKAK

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան