ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 371-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 69,947,721 դրամ ընդհանուր արժողությամբ «Երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2026 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 69,947,721 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
23.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 371-Ա որոշման |
«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
|
1. |
Ծրագրի նպատակը |
Հիմնանորոգել Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ դպրոցի սաների ուսուցումը կազմակերպելու համար: |
|
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
|
3. |
Բարեգործը |
Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ, 630 առաջին պողոտա |
|
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115) |
|
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան, Բարեկամության փողոց, շենք 6, կրթության բնագավառ |
|
6. |
Ծրագրի բյուջեն |
69,947,721 դրամ |
|
7. |
Բարեգործություն ստացողը |
Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան, Բարեկամության փողոց, շենք 6, ՀՎՀՀ՝ 07402256) |
|
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը |
|
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սաների ուսուցումը կազմակերպելու համար՝ դպրոցի շենքի հիմնանորոգում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 69,947,721 դրամ արժողությամբ: |
|
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 69,947,721 դրամ արժողությամբ առանց ավելացված արժեքի հարկի։ |
|
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Չեն նախատեսվում: |
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի հետ: |
|
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: |
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
23.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |