ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 371-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 371-Ա

 

ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 69,947,721 դրամ ընդհանուր արժողությամբ «Երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Կանակա» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 06901369) 2026 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երաժշտական դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 69,947,721 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

23.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 371-Ա որոշման

 

«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Հիմնանորոգել Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության շենքը, որի արդյունքում կստեղծվեն հարմարավետ պայմաններ դպրոցի սաների ուսուցումը կազմակերպելու համար:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Հայ Օգնության Ֆոնդ, Նյու Յորք, ԱՄՆ, 630 առաջին պողոտա

4.

Ծրագիրը կատարողը

Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ, (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան, Բարեկամության փողոց, շենք 6, կրթության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

69,947,721 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի երաժշտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզ, քաղաք Նոյեմբերյան, Բարեկամության փողոց, շենք 6, ՀՎՀՀ՝ 07402256)

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Սաների ուսուցումը կազմակերպելու համար՝ դպրոցի շենքի հիմնանորոգում, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հուլիսի 3-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում՝ 69,947,721 դրամ արժողությամբ:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացում՝ 69,947,721 դրամ արժողությամբ առանց ավելացված արժեքի հարկի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայ Օգնության Ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

23.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ