ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 857-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-15-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի փետրվարի 6-ի N 0329 լիզինգի պայմանագրով սահմանված «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մայիսի 12-ից մինչև 2027 թվականի մայիսի 11-ը ներառյալ.
4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի հունիսի 18-ի N 857-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
8504210000 |
Սեփական կարիքի տրանսֆորմատոր 0.8/0.4 կՎ, 40 կՎԱ, Auxulary transformer 0.8/0.4kV, 40kVA |
ТМГ 0.8/0.4kV40kVA |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
1 638 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
2. |
8504210000 |
110/08.08 ուժային տրանսֆորմատոր, 110/08.08 Transformer |
SZ-10000/110-0.8X2 կՎ տրանսֆորմատոր փաթույթների նյութը պղինձ, լարման տակ կարգավորման հնարավորությամբ |
հատ |
1 |
Չինաստան |
Չինաստան |
99 450 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
3․ |
8535290000 |
Էլեգազային անջատիչ զսպանակային շարժաբերով (SF6), Сircuit breaker with spring-loaded mechanism, Elegas (SF6) |
126 կՎ |
կգ |
1 750 |
Չինաստան |
Չինաստան |
9 496 500 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
4․ |
8535309008 |
Եռաբևեռ բաժանիչ 1 հողանցման դանակով, 3 pole disconnector with 1 grounding knives, motor drive |
126 կՎ |
կգ |
797,5 |
Չինաստան |
Չինաստան |
3 822 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
5․ |
8504312109 |
Հոսանքի տրանսֆորմատոր 110 կՎ, Current transformer 110kV |
վերափոխման գործակից 150/Ա 5P20/5P20/0.5/0.2S |
հատ |
3 |
Չինաստան |
Չինաստան |
7 020 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
6. |
8504312109 |
Ունակային լարման տրանսֆորմատոր 110 կՎ Сapacitive Voltage transformer 110kV |
110000/√3, 100/√3, 100/3 |
հատ |
3 |
Չինաստան |
Չինաստան |
6 786 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
7. |
8535400000 |
Գերլարման սահմանափակիչ 110 կՎ գրանցասարքով, Surge arrester 110kV with register |
126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն 1.6 սմ/կՎ |
կգ |
600 |
Չինաստան |
Չինաստան |
5 265 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
8. |
8546200000 |
Արտաքին տեղադրման հենարանային մեկուսիչ 110 կՎ, Support insulator external installation 110kV |
126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն 1.6 սմ/կՎ |
կգ |
204,9 |
Չինաստան |
Չինաստան |
1 872 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
9. |
8535309008 |
Միաբևեռ հողանցիչ ձեռքի շարժաբերով, Single pole earthing switch with manual drive |
126 կՎ |
կգ |
275 |
Չինաստան |
Չինաստան |
1 365 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
10. |
8536209007 |
Օդային ավտոմատ անջատիչ, Air circuit breaker |
3200A fixed model/3P / 800-1000VAC |
կգ |
237 |
Չինաստան |
Չինաստան |
9 360 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
11. |
8536209007 |
Ավտոմատ անջատիչ, AC MCCB |
315Ա / 3P / 1000 Վ |
կգ |
291,5 |
Չինաստան |
Չինաստան |
6 435 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
12. |
3926909709 |
Գլանդ, Cable Gland |
PG63 |
կգ |
14,4 |
Չինաստան |
Չինաստան |
31 200 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
13. |
8504312909 |
BH-0.66 հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66 Transformer |
3200/5 / / 1000 Վ |
հատ |
6 |
Չինաստան |
Չինաստան |
234 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
14. |
8504312909 |
BH-0.66P հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66P Transformer |
3200/5 / / 1000 Վ |
հատ |
9 |
Չինաստան |
Չինաստան |
210 600 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
15. |
8535900008 |
Հաստատուն հոսանքի մալուխի միացուցիչ mc4 , mc4 connector |
6 մմ2 copper sheet open / /1500 Վ |
կգ |
55,2 |
Չինաստան |
Չինաստան |
780 000 |
Լիզինգի պայմանագիր N 0329 |
|
Ընդամենը |
153 765 300 |
||||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |