ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 857-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 857-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Բավարարել «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-15-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է 2026 թվականի փետրվարի 6-ի N 0329 լիզինգի պայմանագրով սահմանված «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքների, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «Ա-Ս ՓԱՈՒԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2026 թվականի մայիսի 12-ից մինչև 2027 թվականի մայիսի 11-ը ներառյալ.

4) ներդրումային ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 18-ի N 857-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-վորը

Քա-նակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8504210000

Սեփական կարիքի տրանսֆորմատոր 0.8/0.4 կՎ, 40 կՎԱ,

Auxulary transformer 0.8/0.4kV,

40kVA

ТМГ 0.8/0.4kV40kVA

հատ

1

Չինաստան

Չինաստան

1 638 000

Լիզինգի պայմանագիր N 0329

2.

8504210000

110/08.08 ուժային տրանսֆորմատոր, 110/08.08 Transformer

SZ-10000/110-0.8X2 կՎ

տրանսֆորմատոր փաթույթների նյութը պղինձ, լարման տակ կարգավորման

հնարավորությամբ

հատ

1

Չինաստան

Չինաստան

99 450 000

Լիզինգի պայմանագիր N 0329

3․

8535290000

Էլեգազային անջատիչ զսպանակային շարժաբերով (SF6), Сircuit breaker with spring-loaded mechanism, Elegas

(SF6)

126 կՎ

կգ

1 750

Չինաստան

Չինաստան

9 496 500

Լիզինգի պայմանագիր N 0329

4․

8535309008

Եռաբևեռ բաժանիչ 1 հողանցման դանակով, 3 pole

disconnector with 1

grounding knives, motor drive

126 կՎ

կգ

797,5

Չինաստան

Չինաստան

3 822 000

Լիզինգի պայմանագիր N 0329

5․

8504312109

Հոսանքի տրանսֆորմատոր 110 կՎ,

Current transformer

110kV

վերափոխման գործակից 150/Ա 5P20/5P20/0.5/0.2S

հատ

3

Չինաստան

Չինաստան

7 020 000

Լիզինգի պայմանագիր N 0329

6.

8504312109

Ունակային լարման տրանսֆորմատոր 110 կՎ

Сapacitive Voltage transformer 110kV

110000/√3, 100/√3,

100/3

հատ

3

Չինաստան

Չինաստան

6 786 000

Լիզինգի պայմանագիր N 0329

7.

8535400000

Գերլարման սահմանափակիչ 110 կՎ

գրանցասարքով,

Surge arrester 110kV with register

126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն

1.6 սմ/կՎ

կգ

600

Չինաստան

Չինաստան

5 265 000

Լիզինգի պայմանագիր N 0329

8.

8546200000

Արտաքին տեղադրման հենարանային մեկուսիչ 110 կՎ, Support insulator external installation 110kV

126кВ, մինիմալ արտահոսքի երկարություն

1.6 սմ/կՎ

կգ

204,9

Չինաստան

Չինաստան

1 872 000

Լիզինգի պայմանագիր N 0329

9.

8535309008

Միաբևեռ հողանցիչ ձեռքի շարժաբերով, Single pole earthing switch with manual drive

126 կՎ

կգ

275

Չինաստան

Չինաստան

1 365 000

Լիզինգի պայմանագիր N 0329

10.

8536209007

Օդային ավտոմատ անջատիչ,

Air circuit breaker

3200A fixed model/3P

/ 800-1000VAC

կգ

237

Չինաստան

Չինաստան

9 360 000

Լիզինգի պայմանագիր N 0329

11.

8536209007

Ավտոմատ անջատիչ, AC MCCB

315Ա / 3P / 1000 Վ

կգ

291,5

Չինաստան

Չինաստան

6 435 000

Լիզինգի պայմանագիր N 0329

12.

3926909709

Գլանդ, Cable Gland

PG63

կգ

14,4

Չինաստան

Չինաստան

31 200

Լիզինգի պայմանագիր

N 0329

13.

8504312909

BH-0.66 հոսանքի տրանսֆորմատոր,

BH-0.66 Transformer

3200/5 / / 1000 Վ

հատ

6

Չինաստան

Չինաստան

234 000

Լիզինգի պայմանագիր

N 0329

14.

8504312909

BH-0.66P հոսանքի տրանսֆորմատոր, BH-0.66P Transformer

3200/5 / / 1000 Վ

հատ

9

Չինաստան

Չինաստան

210 600

Լիզինգի պայմանագիր N 0329

15.

8535900008

Հաստատուն հոսանքի մալուխի միացուցիչ

mc4 , mc4 connector

6 մմ2 copper sheet open / /1500 Վ

կգ

55,2

Չինաստան

Չինաստան

780 000

Լիզինգի պայմանագիր N 0329

 

Ընդամենը

           

153 765 300

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ