ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
16 հունիսի 2026 թ. |
«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
դատավորներ` |
Ա րման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի,Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի (զեկուցող), Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի, |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
|
Կառավարության ներկայացուցիչ` |
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի ապրիլի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Ուսումնասիրելով վերոնշյալ կանոնադրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» (այսուհետ՝ ԱՄԺԴ) կանոնադրությունն ընդունվել է 2023 թվականի ապրիլի 24-ին: ԱՄԺԴ նպատակն է Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողությունների բարելավումը, տնտեսության, հասարակության, մշակույթի, զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության զարգացմանը համընթաց՝ Ասիայում մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանության համակարգումը, ասիական երկրների միջև միջանձնային կապերի ընդլայնումը, ասիական քաղաքակրթությունների փոխանցման դյուրացումը և Ասիայի համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի ձևավորումը:
2. ԱՄԺԴ-ն բաղկացած է Ընդհանուր ժողովից, Խորհրդից, Գիտական կոմիտեից և Քարտուղարությունից:
3. ԱՄԺԴ-ն իրականացնում է հետևյալ գործունեությունը.
●
աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ ոլորտներով՝ հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն և վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն և կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության փոխանցման կանխարգելում մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի և փոխհատուցման դյուրացում,● համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում,
● մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանում,
● փոխանակման ծրագրերի և համագործակցության արդյունքների և ձեռքբերումների ներկայացում և տարածում։
4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2024 թվականի նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը քննության է առել «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը (ՍԴՈ-1763): Համաձայն հիշյալ կանոնադրության 2-րդ հոդվածի՝ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) հանդիսանում է կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ:
5. Քննության առարկա սույն կանոնադրությունը ենթարկվել է մասնակի փոփոխությունների՝ պայմանավորված, ի թիվս այլնի, այն հանգամանքով, որ ներկայիս բովանդակությամբ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ԱՄԺԴ-ն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական կազմակերպություն է:
Ուստի՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը ԱՄԺԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելիս պարտավորությունների սահմանադրականությունը գնահատում է ԱՄԺԴ միջազգային հանրային իրավասուբյեկտության նոր կարգավիճակով պայմանավորված իրողության լույսի ներքո:
6. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝
● պահպանել Կանոնադրության պահանջները և հարակից նորմերն ու կանոնները և կատարել ԱՄԺԴ կայացրած որոշումները (հոդված 9, մաս 1),
● պաշտպանել ԱՄԺԴ շահերը և օրինական իրավունքները (հոդված 9, մաս 2),
● նախաձեռնել ԱՄԺԴ միջոցառումների կազմակերպումը, մասնակցել դրանց և նպաստել դրա ամրապնդմանն և զարգացմանը (հոդված 9, մաս 3),
● աշխատել ԱՄԺԴ համաշխարհային տեսանելիության մեծացման ուղղությամբ (հոդված 9, մաս 4),
● նշանակել մասնագիտացված մարմին՝ ընթացիկ գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով Քարտուղարության հետ հաղորդակցությունն ապահովելու համար (հոդված 9, մաս 5):
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
16 հունիսի 2026 թվականի ՍԴՈ-1831 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական: