ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2025 թվական թիվ 281-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 27-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի բյուջեն` համաձայն թիվ 1-6 հավելվածների.
1) եկամուտների գծով՝ 4 947 090,2 (չորս միլիարդ ինը հարյուր քառասունյոթ միլիոն իննսուն հազար երկու հարյուր) դրամ,
2) ծախսերի գծով՝ 5 574 100,7 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասունչորս միլիոն մեկ հարյուր հազար յոթ հարյուր) դրամ:
(1-ին կետը փոփ. 11.02.26 թիվ 3-Ն, 17.03.26 թիվ 35-Ն, 02.06.26 թիվ 104-Ն)
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել բյուջեն հաստատելու մասին` համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումներ: Համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակները։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
|
Կողմ -25 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԱՅՎԱԶՅԱՆ ԱԼԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -1
ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ |
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
2025 թվականի դեկտեմբերի 19 գյուղ Ախուրյան |
(հավելվածը խմբ. 11.02.26 թիվ 3-Ն, 17.03.26 թիվ 35-Ն, 02.06.26 թիվ 104-Ն)
(հավելվածը խմբ. 11.02.26 թիվ 3-Ն, 17.03.26 թիվ 35-Ն, 14.04.26 թիվ 58-Ն, 02.06.26 թիվ 104-Ն)
(հավելվածը խմբ. 11.02.26 թիվ 3-Ն, 17.03.26 թիվ 35-Ն, 14.04.26 թիվ 58-Ն, 02.06.26 թիվ 104-Ն)
(հավելվածը խմբ. 11.02.26 թիվ 3-Ն)
(հավելվածը խմբ. 11.02.26 թիվ 3-Ն)
(հավելվածը խմբ. 11.02.26 թիվ 3-Ն, 17.03.26 թիվ 35-Ն, 14.04.26 թիվ 58-Ն, 02.06.26 թիվ 104-Ն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի բյուջեն մշակվել է՝ հիմք ընդունելով Ախուրյան համայնքի հնգամյա զարգացման 2022-2026 թվականների և միջնաժամկետ ծախսերի 2026-2028 թվականների ծրագրերը։
Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի արդյունավետ կազմակերպումից, եկամուտների հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից։
2026 թվականի բյուջեի հիմնական ուղղություններն են՝ եկամուտների ավելացում և ֆինանսական կայունությունը։ Ճշգրտել անշարժ գույքի և փոխադրամիջոցների հարկերի բազան, բարձրացնել սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը՝ ֆինանսական կայունության ապահովման նպատակով։
Հանրային լսումների, հարցումների և քննարկումների կազմակերպմամբ ներգրավել բնակչությանը համայնքի կառավարման գործընթացներում՝ ապահովելով նրանց կողմից հուզող հիմնախնդիրների լուծման նպատակով որոշումների կայացումը։
Նպաստել համայնքին մատուցվող ծառայությունների արդյունավետության ու որակի բարձրացմանը՝ հատկապես կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում։
Իրականացնել գործող օբյեկտների նորոգում, ջեռուցման համակարգերի վերականգնում և գույքային վերազինում՝ նպաստելով համայնքային ծառայությունների զարգացմանը։
Աջակցել բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտին՝ իրականացնելով կապիտալ ներդրումներ ենթակառուցվածքների զարգացմանը։
Համայնքի 2026 թվականի բյուջետային գործընթացում կիրառել մասնակցային բյուջետավորման ծրագիրը:
Իրականացնել համայնքում թվային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր՝ ընդլայնելով էլեկտրոնային ծառայությունները բնակչության և համայնքային աշխատակիցների համար՝ բարձրացնելով ծառայությունների մատչելիությունն ու թափանցիկությունը։
Աջակցել համայնքային նախաձեռնություններին, խթանել մշակութային ու հասարակական կյանքի աշխուժացումը։
Իրականացնել օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում։
Համայնքի բյուջեի եկամուտները 2026 թվականին նախատեսվում են 3,979,946.0 հազար դրամ, որը 994,621․0 հազար դրամով կամ 25 %-ով ավելի է, քան 2025 թվականի բյուջեի նախնական ցուցանիշը։ Եկամուտների ավելացումը պայմանավորված է հիմնականում պետական համահարթեցման դոտացիայի, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհների և սեփական եկամուտների աճով։
Սեփական եկամուտները նախատեսվում են 682,253.5 հազար դրամ, ինչը 52,225․4 հազար դրամով կամ 8,3%-ով ավելի է 2025 թվականի 630,028.1 հազար դրամ ցուցանիշից։
Պետական դոտացիան նախատեսվում է 2,664,692․5 հազար դրամ, ինչը 311,394․6 հազար դրամով կամ 11․7 %-ով գերազանցում է 2025 թվականի 2,353,297․9 հազար դրամ ցուցանիշից։ Սեփական եկամուտները նախատեսված ընդհանուր եկամուտների մեջ կազմում է՝ 17,1 %, համահարթեցման սկզբունքով դրամադրվող դոտացիան 67 %, կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող պաշտոնական դրամաշնորհներն 15,9 %:
2026 թվականի համայնքի բյուջեի ծախսերը նախատեսվում են 3,979,946.0 հազար դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ աճել է 25 %-ով։
Ծախսային մասում առաջնահերթություն տրվել է համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը և համայնքի բնակիչների կենսապայմանների բարելավմանը։
Համեմատելով 2025 թվականի բյուջեի հետ ակնհայտ է, որ եկամուտների աճի հիմնական աղբյուրը պետական դոտացիաներն են, մինչդեռ սեփական եկամուտների բաժինը մնում է համեմատաբար կայուն։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով 2026 թվականին մեր համայնքը կդառնա ավելի հարմարավետ և բարեկեցիկ: Դիմում եմ համայնքի բնակչությանը, ավագանու անդամներին և համայնքային կազմակերպություններին՝ ցուցաբերել պատասխանատու մոտեցում՝ ապահովելով բյուջեի միջոցների նպատակային օգտագործումը և արդյունավետ կառավարումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
(հազար դրամ)
|
Հ/հ |
ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2024թ.* փաստացի |
2025թ. հաստ.նախնական |
2026թ. կանխ. |
2026թ. 2025թ. նկատ.արտահայտված /հազար դրամով/ |
Բացատրություն |
|
1. |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ |
3960071,5 |
2985325,0 |
3979946,0 |
317225,0 |
Պայմանավորված է .դոտացիայի և սեփական եկամուտների ավելացմամբ |
|
2. |
Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար |
34800,2 |
0 |
0 |
0 |
|
|
3. |
Անշարժ գույքի հարկ |
172522,7 |
176376,0 |
205376,8 |
29000,8 |
Համաձ.ՀՕ –233 հոդվածի և կատարվել է բազային ճշտումներ |
|
4. |
Գույքահարկ փոխադրամիջոցների համար |
218967,6 |
245770,5 |
264801,5 |
19031,0 |
Նոր գրանցված տրանսպորտ.միջ. |
|
5. |
Տեղական տուրքեր |
11298,0 |
7520,2 |
10134,0 |
2614,0 |
Պայաման.սպասարկման օբեկտն. Գործունեության ավելացման պատճառով |
|
6. |
Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ |
4015,0 |
3300.0 |
0 |
-3300,0 |
2026 թվականից չի պատվիրակվելու համայնքներին |
|
7. |
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ |
2063050,6 |
2353297,9 |
2664692,5 |
||
|
8. |
Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ |
3392,5 |
0 |
0 |
0 |
|
|
9. |
Կապիտալ արտաքին դրամաշնորհներ |
0 |
0 |
0 |
0 |
|
|
10. |
Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ |
1999,0 |
1999.0 |
0 |
0 |
|
|
11. |
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) |
1124480,9 |
0 |
633000,0 |
633000,0 |
2026 թվականին պլանավորվել է գործող պայամանագրեիր սուբվենցիաների գումար․ |
|
12. |
Տեղական վճարներ |
105427,2 |
129042,6 |
131416,7 |
2374,1 |
Ավելացել է պայամանվ.նոր խմբերի համալրմամաբ |
|
13. |
Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ |
0 |
200.0 |
200.0 |
||
|
14. |
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ |
150410,3 |
5000.0 |
2000,0 |
-3000 |
|
|
15. |
Գույքի վարձակալությունից եկամուտներ |
69707,5 |
62818,8 |
68324,5 |
5505,7 |
Նոր պայմանագրերի համալրմամբ |
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ա) ըստ գործառական դասակարգման
(հազար դրամ)
|
Հ/Հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2024թ. փաստ. |
2025թ. հաստ. |
2026թ.կանխ |
||
|
2026թ. 2025թ. նկատ.արտահայտված /հազար դրամով / |
||||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
3843017,0 |
2985325,0 |
39799456,0 |
|||
|
1. |
Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում |
651907,1 |
684500,0 |
712000,0 |
27500,0 |
|
|
2. |
Ընդհանուր բնույթի ծառայություններ |
5815,0 |
8611,0 |
6612,0 |
-1999,0 |
|
|
3. |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
656693,6 |
492000,0 |
294567,0 |
-197433,0 |
|
|
4. |
Գյուղատնտեսություն |
123371,2 |
110000,0 |
21200,0 |
-88000,0 |
|
|
5. ,0 |
Քաղաքացիական պաշտպանություն |
992,0 |
3500,0 |
2000,0 |
-1500,0 |
|
|
6. |
Վառելիք և էներգետիկա |
|||||
|
7. |
ճանապարհային տրանսպորտ |
926229,3 |
378500,0 |
1499796,0 |
-1121296,0 |
|
|
8. |
Աղբահանում |
134588,2 |
126500,0 |
148958,0 |
22458,0 |
|
|
9. |
Հողի օտարումից մուտքեր |
-136166,3 |
-100000,0 |
-50000,0 |
-50000,0 |
|
|
10. |
Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) |
13885,7 |
15000,0 |
17000,0 |
2000,0 |
|
|
11. |
Ջրամատակարարում |
281639,7 |
145000,0 |
51442,0 |
-93558,0 |
|
|
12. |
Փողոցների լուսավորում |
90833,2 |
67000,0 |
101304,0 |
34304,0 |
|
|
13. |
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
21499,8 |
21500,0 |
40817,0 |
19317,0 |
|
|
14. |
Մշակութային ծառայություններ/ գրադարաններ/ |
0 |
0 |
0 |
||
|
15. |
Այլ մշակութային կազմակերպություններ |
9513,5 |
116500,0 |
19000,0 |
||
|
16. |
Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն |
795630,8 |
631297,0 |
753090,0 |
-97500,0 |
|
|
17. |
Միջնակարգ ընդհանուր կրթություն |
4560,0 |
||||
|
18. |
Արտադպրոցական դաստիարակություն |
221858,2 |
271406,0 |
300160,0 |
28754,0 |
|
|
19. |
Սոցիալական պաշտպանություն |
23950,0 |
28000,0 |
12000,0 |
-16000,0 |
|
|
20. |
ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ |
769216,0 |
802022,0 |
850000,0 |
47978,0 |
|
|
21. |
Ֆոնդային հատկացում |
753000,0 |
800000,0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական: