ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2026 թվական թիվ 35-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 281-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու» մասին թիվ 281-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի՝
ա. 1-ին ենթակետում` «4 542 802,8» (չորս միլիարդ հինգ հարյուր քառասուներկու միլիոն ութ հարյուր երկու հազար ութ հարյուր) թիվը և բառերը փոխարինել «4 564 824,0» (չորս միլիարդ հինգ հարյուր վաթսունչորս միլիոն ութ հարյուր քսանչորս) թվով և բառերով,
բ. 2-րդ ենթակետում`«5 169 813,3» (հինգ միլիարդ մեկ հարյուր վաթսունինը միլիոն ութ հարյուր տասներեք հազար երեք հարյուր) թիվը և բառերը փոխարինել «5 191 834,5» (հինգ միլիարդ մեկ հարյուր իննսունմեկ միլիոն ութ հարյուր երեսունչորս հազար հինգ հարյուր) թվով և բառերով,
2) թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
3) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 2 հավելվածի,
4) թիվ 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
5) թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 6 հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ`
|
Կողմ -23 ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՍՈՆ ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆ ՄԱՆՈՒԿ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Զ. ՄԱՆՈՒԿՅԱՆ |
|
2026 թվականի մարտի 17 գյուղ Ախուրյան |
|
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 17-ի թիվ 35-Ն որոշման |
|
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 17-ի թիվ 35-Ն որոշման |
|
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 17-ի թիվ 35-Ն որոշման |
|
Հավելված 6 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2026 թվականի մարտի 17-ի թիվ 35-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2026 թվական: