ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 1994 թ. N 101
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԷՋՄԻԱԾՆԻ, ԱՐՏԱՇԱՏԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի կույրերի միավորման Էջմիածնի, Արտաշատի և Վանաձորի դուստր ձեռնարկությունների ծանր ֆինանսական վիճակը և նրանց հետագա նորմալ կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի կույրերի միավորման Էջմիածնի, Արտաշատի և Վանաձորի դուստր ձեռնարկություններին 1992 թվականի 4-րդ եռամսյակի և 1993 թվականի 1-ին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքներով հարկային պետական տեսչության մարմինների կողմից հարկային օրենսդրական խախտումների համար կիրառված տուգանքների և տույժերի գանձման ժամկետը հետաձգել մեկ տարի ժամանակով։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |