ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԷՋՄԻԱԾՆԻ, ԱՐՏԱՇԱՏԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 101
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.03.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.03.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 1994 թ. N 101

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԷՋՄԻԱԾՆԻ, ԱՐՏԱՇԱՏԻ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՈՒՅԺԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԳԾՈՎ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի կույրերի միավորման Էջմիածնի, Արտաշատի և Վանաձորի դուստր ձեռնարկությունների ծանր ֆինանսական վիճակը և նրանց հետագա նորմալ կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի կույրերի միավորման Էջմիածնի, Արտաշատի և Վանաձորի դուստր ձեռնարկություններին 1992 թվականի 4-րդ եռամսյակի և 1993 թվականի 1-ին կիսամյակի ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքներով հարկային պետական տեսչության մարմինների կողմից հարկային օրենսդրական խախտումների համար կիրառված տուգանքների և տույժերի գանձման ժամկետը հետաձգել մեկ տարի ժամանակով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ