ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 684-Ա
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 827-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինության 23,729․0 հազ. դրամ սկզբնական արժեքով 4 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պահառության վայր տեղափոխման և գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Տրանսպորտային միջոցներ հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 827-Ա որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ, 13-րդ, 14-րդ, 53-րդ, 68-րդ, 89-րդ և 101-րդ կետերը։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի մայիսի 21-ի N 684-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
|
NN ը/կ |
Անվանումը |
Թողարկ- ման տարե- թիվը |
Ձեռք- բերման տարե- թիվը |
Սկզբնա- կան արժեքը (հազ. դրամ) |
Մաշվա- ծությունը (%) |
Հաշվե- կշռային (մնացոր- դային) արժեքը (հազ. դրամ) |
Տեխնի- կական վիճակը |
Պետհամարանիշը, տեխանձնագրի համարը և վազքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1. |
Տոյոտա- Կորոլլա |
2007 |
2007 |
7,200 |
81.0 |
1,366.5 |
անսարք |
048 II 08 JTNBV58E302055095 |
|
2. |
Սամանդ |
2009 |
2009 |
4,428 |
85.3 |
650.8 |
անսարք |
419 II 02 NAAC61CA09F051223 |
|
3. |
Սամանդ |
2006 |
2006 |
4,914 |
85.3 |
722.2 |
սարքին |
421 II 02 NAAC1PAFX6F007363 |
|
4. |
Շևրոլե Էքսպրեսս |
2005 |
2005 |
7,187 |
88.6 |
818.0 |
անսարք |
315 II 02 1GAHG35U751206132 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
23,729 |
3,557.5 |
||||||
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |