ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 827-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 684-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2026 թվականի N 684-Ա

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 827-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնօրինության 23,729․0 հազ. դրամ սկզբնական արժեքով 4 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված տրանսպորտային միջոցների պահառության վայր տեղափոխման և գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միջոցների հաշվին:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի «Տրանսպորտային միջոցներ հետ վերցնելու և ամրացնելու մասին» N 827-Ա որոշմամբ սահմանված հավելվածի 2-րդ, 13-րդ, 14-րդ, 53-րդ, 68-րդ, 89-րդ և 101-րդ կետերը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

մայիսի 21-ի N 684-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Թողարկ- ման տարե- թիվը

Ձեռք- բերման տարե- թիվը

Սկզբնա- կան արժեքը (հազ. դրամ)

Մաշվա- ծությունը (%)

Հաշվե- կշռային (մնացոր- դային) արժեքը (հազ.

դրամ)

Տեխնի- կական վիճակը

Պետհամարանիշը, տեխանձնագրի համարը և վազքը

1

2

3

4

5

6

7

8

9

1.

Տոյոտա- Կորոլլա

2007

2007

7,200

81.0

1,366.5

անսարք

048 II 08 JTNBV58E302055095

2.

Սամանդ

2009

2009

4,428

85.3

650.8

անսարք

419 II 02

NAAC61CA09F051223

3.

Սամանդ

2006

2006

4,914

85.3

722.2

սարքին

421 II 02 NAAC1PAFX6F007363

4.

Շևրոլե

Էքսպրեսս

2005

2005

7,187

88.6

818.0

անսարք

315 II 02

1GAHG35U751206132

ԸՆԴԱՄԵՆԸ

23,729

 

3,557.5

   


Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ