ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2026 թվականի N 679-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշմամբ հաստատված՝
1) N 3 հավելվածի՝
ա․ 13-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«13. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում անձի՝
1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը․
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի աղյուսակի 1-ին սյունակում նշված պաշտոնից՝
ա․ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն ազատվելու դեպքում աղյուսակի 3-րդ սյունակում նշված պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված գործակիցը,
բ․ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ազատվելու դեպքում աղյուսակի 3-րդ սյունակում նշված պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ազատվելու օրվա դրությամբ սահմանված գործակիցը։»,
բ․ 14-րդ կետը «Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան կամ գործերի հավատարմատարը, միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ)» բառերով․
2) N 7 հավելվածի աղյուսակի՝
ա. 8-10-րդ, 14-18-րդ, 40-րդ և 52-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| « |
|
», |
բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 66-72-րդ կետերով՝
| « |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ներկայացված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու դիմում։ Այս դեպքում կենսաթոշակը նշանակվում է այդ դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամկետները։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
21.05.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: