ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 679-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2026 թվականի N 679-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշմամբ հաստատված՝

1) N 3 հավելվածի՝

ա․ 13-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«13. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կենսաթոշակի չափը հաշվարկելիս հաշվի է առնվում անձի՝

1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 13-րդ և 14-րդ կետերում նշված պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ այդ պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված գործակիցը․

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշմամբ հաստատված N 7 հավելվածի աղյուսակի 1-ին սյունակում նշված պաշտոնից՝

ա․ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ն ազատվելու դեպքում աղյուսակի 3-րդ սյունակում նշված պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ սահմանված գործակիցը,

բ․ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ազատվելու դեպքում աղյուսակի 3-րդ սյունակում նշված պաշտոնի համար «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով ազատվելու օրվա դրությամբ սահմանված գործակիցը։»,

բ․ 14-րդ կետը «Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներ) ղեկավարի» բառերից հետո լրացնել «(Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան կամ գործերի հավատարմատարը, միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ)» բառերով․

2) N 7 հավելվածի աղյուսակի՝

ա. 8-10-րդ, 14-18-րդ, 40-րդ և 52-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

8.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար

 

09.04.2018 հետո՝ Կենտրոնական

ընտրական հանձնաժողովի

նախագահ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ

09.04.2018 հետո՝ Կենտրոնական

ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ

09.04.2018 հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար

9.

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավար

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար

 

09.04.2018 հետո՝

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ

 

09.04.2018 հետո՝

Հեռուստատեսության և ռադիոյի

հանձնաժողովի նախագահի

տեղակալ

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ

 

09.04.2018 հետո՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

10 .

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ

Հաշվեքննիչ պալատի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ

09.04.2018 հետո՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ 09.04.2018 հետո՝ Հաշվեքննիչ

պալատի նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ վերահսկիչ պալատի անդամ

09.04.2018 հետո՝ Հաշվեքննիչ պալատի անդամ

14 .

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Մինչև 09.04.2018՝ Կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար 09.04.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ

Մինչև 09.04.2018՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ

09.04.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ

15.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետ

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Մինչև 09.04.2018՝ Կառավարությանն առընթեր մարմնի ղեկավար, 09.04.2018 հետո՝

Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության պետական հսկողության վարչության պետի (առաջին)

տեղակալ

Մինչև 09.04.2018՝ Կառավարությանն առընթեր մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ

09.04.2018-ից հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ

16.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հարկային տեսչության պետ Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետ

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 09.04.2018 հետո՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ

Հարկային տեսչության պետի (առաջին) տեղակալ

Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի (առաջին) տեղակալ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ

09.04.2018 հետո՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի (առաջին) տեղակալ

17.

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահ

Վիճակագրական կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Մինչև 10.05.2000՝ նախարար

 

10.05.2000-09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար

 

09.04.2018 հետո՝

Կառավարությանը ենթակա

մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության ազգային

վիճակագրական ծառայության

նախագահի տեղակալ

Մինչև 10.05.2000՝ նախարարի

տեղակալ

 

10.05.2000-09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ

 

09.04.2018 հետո՝

Վիճակագրության պետական

խորհրդի անդամ-

վիճակագրական կոմիտեի

նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

անդամ

10.05.2000-09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված

մշտապես գործող մարմնի

(հանձնաժողովներ,

ծառայություններ, խորհուրդներ

և այլն) անդամ

18.

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքաշինության պետական կոմիտեի

նախագահ (2016 թվականի նոյեմբերի

10-ից մինչև 2018 թվականի հունիսի 30-ը)

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր

ճարտարապետության պետական կոմիտեի

նախագահ (2013 թվականի հուլիսի 22-ից

մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

քաղաքաշինության պետական կոմիտեի

նախագահի (առաջին) տեղակալ (2016

թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2018

թվականի հունիսի 30-ը)

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

 

 

Մինչև 30.06.2018՝ ՀՀ

կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 30.06.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար

Մինչև 30.06.2018՝ ՀՀ

կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ

30.06.2018 հետո՝ Կառավարությանը ենթակա մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

ճարտարապետության պետական

կոմիտեի (առաջին) տեղակալ (2013

թվականի հուլիսի 22-ից մինչև 2014

թվականի ապրիլի 30-ը)

40.

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր ջրային

տնտեսության պետական կոմիտեի

նախագահ

Ջրային կոմիտեի ղեկավար

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

կառավարությանն առընթեր

պետական կառավարման

մարմնի ղեկավար

09.04.2018 հետո՝

նախարարությանը ենթակա

մարմնի ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր ջրային

տնտեսության պետական կոմիտեի

նախագահի (առաջին) տեղակալ (2001

թվականի փետրվարի 09-ից մինչև 2005

թվականի մայիսի 19-ը)

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

կառավարությանն առընթեր

պետական կառավարման

մարմնի ղեկավարի (առաջին)

տեղակալ

52.

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ

Վիճակագրական պետական խորհրդի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ

օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ

 

09.04.2018 հետո՝

Վիճակագրության պետական

խորհրդի անդամ

»,

 

բ․ լրացնել հետևյալ բովանդակությամբ 66-72-րդ կետերով՝

 

«

66.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ՝ 2001 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը

Ինքնավար մարմնի անդամ

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և

այլն) ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի (առաջին) տեղակալ՝ 2001 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի (առաջին) տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ՝ 2001 թվականի դեկտեմբերի 4-ից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և

այլն) անդամ

67.

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը

Ինքնավար մարմնի անդամ

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և

այլն) ղեկավար

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և

այլն) ղեկավարի տեղակալ

 

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 19-ը

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և

այլն) անդամ

68.

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահ՝ 2000 թվականի հուլիսի 28-ից մինչև 2008 թվականի

փետրվարի 29-ը

Ինքնավար մարմնի անդամ

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և

այլն) ղեկավար

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի նախագահի (առաջին) տեղակալ՝ 2000 թվականի հուլիսի 28-ից մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և

այլն) ղեկավարի (առաջին) տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի անդամ՝ 2000 թվականի հուլիսի 28-ից մինչև 2008 թվականի փետրվարի 29-ը

ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ,

ծառայություններ, խորհուրդներ և

այլն) անդամ

69.

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

Ինքնավար մարմնի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար

09.04.2018 հետո՝ ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ ևայլն) ղեկավարի տեղակալ

 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ

09.04.2018 հետո՝ ինքնավար և անկախ պետական մարմնի անդամ

70.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ

Ինքնավար մարմնի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավար

09.04.2018 հետո՝ ինքնավար և անկախ պետական մարմնի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) ղեկավարի տեղակալ,

09.04.2018 հետո՝ ինքնավար և անկախ պետական մարմնի

նախագահի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ

Մինչև 09.04.2018՝ ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ և այլն) անդամ,

09.04.2018 հետո՝ ինքնավար և

անկախ պետական մարմնի անդամ

71.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ՝ մինչև 2002 թվականի մարտի 6-ը

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետի (առաջին) տեղակալ՝ մինչև 2002 թվականի մարտի 6-ը

Լեզվի կոմիտե

ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 01.07.2014 դրությամբ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի (առաջին) տեղակալ 01.07.2014 դրությամբ

 72.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի նախագահ՝ մինչև 2002 թվականի մարտի 6-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային (գործի) վարչության պետ՝ մինչև 2001 թվականի հուլիսի 2-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետ՝ 2002 թվականի մարտի 6-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետ՝ մինչև 1999 թվականի հուլիսի 6-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետ՝ 1999 թվականի հուլիսի 6-ից մինչև 2002 թվականի մարտի 6-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչության պետ՝ 1998 թվականի հունվարի 20-ից մինչև 2002 թվականի մարտի 6-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության պետ՝ 1997 դեկտեմբերի 18-ից մինչև 2002 թվականի հուլիսի 25-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ ՝ 1997 թվականի մայիսի 13-ից մինչև 2002 թվականի հունվարի 22-ը

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության պետ՝

մինչև 2003 թվականի հունվարի 25-ը

Պետական վարչական պաշտոն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավար 01.07.2014 դրությամբ

 

Սույն կետում նշված՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի

ղեկավարի (առաջին) տեղակալ

Պետական վարչական պաշտոն

ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ 01.07.2014

դրությամբ

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ներկայացված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու դիմում։ Այս դեպքում կենսաթոշակը նշանակվում է այդ դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամկետները։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

21.05.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան